Քաղաքական 13:38 08/05/2021 Արցախ

Սենոր Հասրաթյան. Շուշի. Զարգացումների ինչպիսի հաջորդականություն է ունեցել 29-ամյա վաղեմություն ունեցող ռազմագործողությունը

Զու գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրմնա պատմությունը, որն այժմ օկուպացված է թշնամու կողմից։

Նա գրում է.

«Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ: Երկու դեպքում էլ տեղի ունեցան մարտական գործողություններ:

Սակայն, եթե 92-ի մայիսին ծավալված օպերացիան՝ իր կազմակերպվածությամբ և մարտավարական գրագետ լուծումներով բավականին համահունչ էր ռազմագիտության տառին ու ոգուն, ապա 2020-ի նոյեմբերին կատարվածը նման էր ապաշնորհ բեմադրության... Վ

երջինիս պատմությունը դեռ կանդրադառնա, իսկ ահա, թե զարգացումների ինչպիսի հաջորդականություն է ունեցել 29-ամյա վաղեմություն ունեցող ռազմագործողությունը, ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացվող անդրադարձում:

ՇՈւՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

...Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից Շուշին դարձավ հակահայկական գործողությունների ծավալման գլխավոր կենտրոնակայանը: Եթե սկզբնական շրջանում այն Բաքվի համար ծառայում էր որպես Արցախի տարածքում բնավորված ադրբեջանցիների  «ընդվզումները» միավորող և ուղղորդող վարչաքաղաքական հենակետ, ապա արդեն բացահայտ զինված դիմակայության փուլում վերածվեց հզոր ռազմահենադաշտի: Դա հատկապես իրեն զգացնել տվեց 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռահրետանային կայանքներից զանգվածային արկակոծության ենթարկվեցին Ստեփանակերտ քաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը և այդուհետ շարունակվեցին աճող հաճախականությամբ: Նախադեպը չունեցած այդ գործողությունը շուտով «վարակիչ» դարձավ Արցախում տեղակայված ադրբեջանական մյուս ռազմահենակետերի համար:

Միայն 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից և Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվեց շուրջ 4700 արկ, որից մոտ 3000-ը՝ «Գրադ» կայանքներից: Հրետակոծությունների հետևանքով զոհվեցին 111 և վիրավորվեցին 332 խաղաղ բնակիչներ, ավերվեց 370 բնակելի տուն և շինություն...

Համաձայն Շուշիի պաշտպանության պլանի մասին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի 1992թ. ապրիլի 24-ի թիվ 141 դիրեկտիվի տվյալների, օպերացիայի նախօրերին քաղաքում  կենտրոնացված էին՝ «Տարածքային», «Ղարաբաղ», Ժողովրդական ճակատի, Եվլախի թիվ 872 ինքնապաշտպանական  գումարտակները, թիվ 777 հատուկ նշանակության զորամասը, «Սաբաիլ» տանկային ստորաբաժանումը, հրետանային դիվիզիոնը, ավտոմոբիլային վաշտը և մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ: Դրանցում ընդգրկված զինանձնակազմի ընդհանուր թվականակը հասնում էր շուրջ 1700-ի:

Ըստ նույն աղբյուրի, Շուշիում առկա էր նաև  բավարար քանակի ռազմական տեխնիկա և սպառազինություն, այդ թվում՝ 4 միավոր տանկ, 9 միավոր հետևակի մարտական մեքենա, 4 զրահափոխադրիչ, 2 «Գրադ» հրթիռահրետանային կայանք, 8 հատ 100մմ-ոց թնդանոթ, 20 հատ 82մմ-ոց ականանետ, 6 հատ «АГС-17» տեսակի նռնականետ, 6 միավոր 20մմ-ոց զենիթային գնդացիր, 1 միավոր 30մմ-ոց ավտոմատ զենիթային թնդանոթ, 5 հատ «Стрела» տեսակի կայանք և մեծ քանակությամբ զինամթերք: Միայն քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պահեստավորված էր 12000-ից ավելի ռեակտիվ հրետանային արկ...

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ փաստերը մեկ առ մեկ, առանց որևէ տարբերության, վկայակոչում է նաև նույն ինքը՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը: Ավելին, 2005թ. մայիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում արած նրա խոստովանությունից  պարզվում է նաև հետևյալը. «...Ես հրաման տվեցի «Գրադ» կայանքից կրակ բացել Ստեփանակերտի վրա: Մեր զինվորները չէին կարողանում, ըստ կոորդինատների, դիպուկ կրակել:

Չորս կայանքներ ( ԳՇ դիրեկտիվում և Ղազիևի նախորդ վկայության մեջ նշվում էր 2 կայանքի մասին) գտնվում էին անսարք վիճակում: Զինվորը ստիպված բարձրանում է կողքի աշտարակը և այնտեղից հետևում թիրախային խոցմանը: Հերթական կրակոցից հետո նա հանկարծ գոռաց՝ հրթիռն ընկել է 366-րդ գնդի տարածք: Իմացանք, որ հրետակոծության հետևանքով շարքից հանվել է 5 միավոր հետևակի մարտական մեքենա:Այդ դեպքից քիչ անց ինձ հետ «134»-ով կապվեց 23-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Բուդեյկինը և սկսեց վիրավորական խոսքեր ասել մեր հասցեին... Ես էլ նրան նույն կերպ պատասխանեցի...»: 

Ստեփանակերտի և շրջակա հայկական բնակավայրերի վրա կատարված հրետանային հարձակումների մասին փաստող ադրբեջանական այսօրինակ վկայությունները բազմաթիվ են և, որ շատ հետաքրքիր է, իրար լրացնող: Այդ տեսանկյունից հատկանշական է Շուշիի «պաշտպանության» հրամանատար Էլբրուս Օրուջևի և Ռահիմ Ղազիևի միջև 1992թ. մայիսի սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի այն հատվածը, որում արդեն խոսք էր գնում ոչ թե հրետակոծության,  այլև Ստեփանակերտի վրա հարձակում ձեռնարկելու մասին՝ տվյալ գործողությունը ներկայացնելով որպես «կանխարգելիչ  հարված»:

«Նույն օրվա (մայիսի 6-ի.-Ս.Հ.) երեկոյան Ռահիմ Ղազիևը ստացել է իմ զեկույցը Շուշիի շուրջ տիրող իրադրության մասին ու նաև իմ առաջարկությունը Շուշիի վրա գրոհի անցնելու վերաբերյալ», -վկայում է  Է. Օրուջևը:

Լսելով դաշտային հրամանատարի առաջարկությունը, պաշտպանության նախարարը նախընտրեց իր պատասխանում լինել անորոշ և բառացիորեն ասաց հետևյալը. «Զգույշ եղիր, քանի որ Յաղուբ Մամեդովը Թեհրանում բանակցություններ է վարում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը ես լիովին դնում եմ քո վրա: Գործիր ըստ իրադրության զարգացման»: 

Ինքնահավան հրամանատարին օժտել նման լիազորությամբ, նշանակում էր նրան տալ ազատ գործելու անսահմանափակ հնարավորություն: Իսկ «ազատ գործելու» համար, ինչպես վերևում նշվեց, Շուշիում կար բավարար քանակությամբ ռազմական ներուժ:

Մայիսի 7-ին ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան՝ МИ-24 մարտական 3 ուղղաթիռների աջակցությամբ, հարձակողական մարտեր ծավալեցին Ստեփանակերտի հարավարևմտյան հատվածի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Նույն օրը Շուշիի և Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին «Գրադ» կայանքի շուրջ 200 հրթիռ և տարատեսակ այլ արկեր: Հրթիռակոծության հետևանքով զոհվեց 4 խաղաղ բնակիչ, ևս 4 մարդ վիրավորվեց, հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում և քաղաքի տասնյակ բնակելի շենքերում:

Նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզությունը պարզեց, որ Ղուբաթլու-Լաչին-Շուշի ճանապարհով հակառակորդն իրականացնում է օժանդակ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժ դեպի մարտական գործողությունների գոտի...
Հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխելու և, ըստ այդմ՝ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությանն այլ բան չէր մնում անել, քան դիմել վճռական քայլերի:

Մայիսի 7-ի երեկոյան կողմ Ստեփանակերտի հարավարևմտյան ուղղությամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, հաջորդ օրն առավոտյան հայկական ստորաբաժանումները չորս հարվածային ուղղություններով անցան հակահարձակման: Ըստ ուղղությունների, գործողությանը  ներգրավված էին.

-«Հյուսիսային» ( հրամ.՝ Վալերի Չիթչյան)՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը, հետախուզական վաշտը, «Սևանի» (Սուրիկի), Հրազդանի (Սասունի), Ստեփանավանի (Հրաչի) ջոկատները.  
-«Արևելյան»  (հրամ.՝ Արկադի Կարապետյան)՝1-ին վաշտ, «Շոշի», «Դաշուշենի»,«Քռասնու», «Ագոյի», «Ռուսլանի», «Դաշնակների»,«Մոստ»ջոկատները.
-«Հարավային» (հրամ.՝ Սամվել Բաբայան)՝ 2-րդ և 3-րդ վաշտերը, «Բերդաձորի», «Ավետարանոցի», «Սխնախի», «Ակնաղբյուրի», «Քարին տակի», «Դաշնակների» (Ժիրայր Սեֆիլյանի) ջոկատները, «Քիրս» խումբը.
-«Հյուսիսարևմտյան» (հրամ.՝ Սեյրան Օհանյան)՝ «Բադարայի», «Կումայրիի», «Բալուջայի», «Հրանտի», «Վաղոյի», ««Արամո», «Արաբո» ջոկատները, ԴՀ մեկ խումբ:

Ռազմագործողության ընդհանուր հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը, շտաբի պետը՝ Ֆելիքս Գզողյանը:

Համաձայն մարտական որոշման, հայկական ուժերը, որոնց տրամադրության տակ կար մինչև 1200 անձնակազմ (ընդեմ հակառակորդի ունեցած մոտ 2500-ի, որից 1700-ը՝ Շուշիում, 300-ը՝ Քյոսալար-Կարագյավ հատվածում, 500-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 տանկ (ընդեմ 8-ի, որից 4-ը՝ Շուշիում, 2-ը Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝Լաչինի ուղղությամբ), 16 ՀՄՄ և այլ զրահամեքենա (ընդեմ 25-ի, որից 13-ը՝ Շուշիում, 7-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 5-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 հրետանային միջոց (ընդեմ 12-ի, որից 8-ը՝ Շուշիում, 4-ը՝ Քյոսալար-Կարագյավում), 6 ականանետ (ընդեմ 36-ի, որից 20-ը՝ Շուշիում, 6-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 10-ը՝ Լաչինի ուղղությամբ),4 ռեակտիվ հրետանի  (ընդդեմ 5-ի, որից 2-ը՝ Շուշիում, 1-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝ Լաչինի ուղղությամբ), 27 նռնականետ (ընդեմ 50-ի, որից 30-ը՝ Շուշիում, 5-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 15-ը՝ Լաչինի ուղղությամբ) միաժամանակյա   հարձակման պետք է անցնեին շուրջ 40 կմ երկարությամբ ձգվող Քյոսալար-Շուշի-Մուսունմանլար ճակատի բոլոր ուղղություններով:

Չնայած ուժերի և միջոցների միջին հարաբերակցությունն ամբողջ ճակատում  կազմում էր 1:2,6՝ ի օգուտ հակառակորդի, այդուհանդերձ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը, գլխավոր շեշտը դնելով գործողությունների կազմակերպման որակական գործոնի վրա, մայիսի 7-երեկոյան հրաման արձակեց խիստ ծածուկ կերպով ստորաբաժանումներն ըստ ուղղությունների դուրս բերել ելման շրջաններ:

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 02.00-ի սահմանում օպերացիայի ղեկավար կազմն զբաղեցրեց Շոշ գյուղից մոտ 500մ հյուսիս-արևելք ծավալված հրամանատարական կետը: Քառասուն րոպե անց ուղղությունների հրամանատարները զեկուցեցին խնդիրների կատարման պատրաստականության մասին: Ժամը 02.50-ին տրվեց  հրետանային նախապատրաստություն սկսելու հրաման: Հիմնական թիրախային հարվածները հասցվում էին  բուն Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով, մի կողմից՝ ճնշել ռազմակայանում տեղակայված կրակակետերը, որոնցից արկերի հեղեղ էր թափվում Ստեփանակերտի վրա, իսկ մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծել ինքնապաշտպանության ուժերի առաջխաղացման համար:

Ընդհանուր առմամբ Շուշիի վրա հայ հրետանավորները «Գրադ» կայանքից արձակեցին 240 հրթիռ: Ինչ վերաբերում է հարակից ուղղություններին, ապա հրետանային նախապատրաստության ընթացքում բացառապես կիրառվել են «Ալազան» տեսակի հրթիռային կայանք, «Д-30», «КС-19» հրանոթներ և ականանետեր:

Հրետանային նախապատրաստությունը բարեհաջող իրականացնելուց հետո, Արցախի ինքնապաշտպանության ուժերը, համաձայն նախապես հստատված մարտական որոշման,  չորս ուղղություններով անցան հարձակման: 

Մարտի 8-ի առավոտից  ահեղ մարտեր սկսվեցին Ջանհասանից մինչև Քիրս ձգվող ռազմաճակատային գծի ողջ երկայնքով: Չնայած մարտագծի որոշ հատվածներում հակառակորդի կողմից ցույց տրված դիմադրությանը, բայցևայնպես, ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության հստակ ղեկավարման և ենթակա ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ, ժամերի ընթացքում թշնամին դուրս շպրտվեց քաղաքի մերձակայքում զբաղեցրած իր դիրքերից և կորուստներ տալով բռնեց նահանջի ճանապարհը:

Կեսօրին մոտ Շուշիի պաշտպանությունը հյուսիսից և արևելքից ճեղքված էր, իսկ արդեն ժամը 18.00-ին քաղաքի կենտրոնը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ: Դեպքերը հաջող էին զարգանում նաև թևերում գործող արցախյան ստորաբաժանումների համար: Քիրս լեռան ուղղությամբ տեղաբաշխված ինքնապաշտպանական ջոկատները շեշտակի հարվածներով առաջանալով դեպի Լիսագոր, տիրեցին գյուղի մոտակայքում գտնվող ռազմավարական կարևորության բարձունքներից մեկը և վերահսկողության տակ առան Շուշի-Լաչին մայրուղին: Շրջափակման վտանգի տակ հայտնված ադրբեջանական զինուժի շարքերում սկսվեց խուճապ: Մի կողմից դիմահար հարվածները, իսկ մյուս կողմից շրջափակման սպառնալիքը թշնամական ուժերին դարձրին անկառավարելի:

Ադրբեջանական հրամանատարությունն իր բարոյալքված զինյալների տարանջատ ու անկազմակերպ փախուստը կանխելու նպատակով գործողության մեջ դրեց օդուժ: Կեսօրին մոտ թշնամական մեկ ռազմական ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ գրոհեցին Շուշիում գտնվող ինքնապաշտպանական ուժերի վրա: Բացի այդ, Շուշիի մարտագծում հայկական կողմի ուշադրությունը շեղելու համար, Աղդամի դիրքերից հակառակորդն անցավ լայնածավալ հարձակողական գործողությունների:

Մայիսի 8-ի ժամը 15.00-ի սահմաններում ադրբեջանական ուղղաթիռները ներխուժելով Արցախի օդային տարածք, գնդակոծության ենթարկեցին Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն և Ասկերանի շրջանի Շոշ և Քռասնի գյուղերը: Մաժամանակ ծանր մարտեր էին ընթանում Նորշեն գյուղից դեպի Աղդամի շրջանի Գյուլափլի բնակավայրն ընկած սահմանահատվածում: Անհավասար մարտի մեջ մտնելով զրահատեխնիկայի աջակցությամբ գործող հակառակորդի գերակշիռ ստորաբաժանումների դեմ, արևելյան ուղղությամբ տեղակայված հայ ինքնապաշտպանները թշնամուն ստիպեցին հրաժարվել հետագա գործողությունները շարունակելու մտքից և կորուստներ կրելով (9 զոհ, տասնյակ վիրավորներ և 1 զրահատեխնիկա) նահանջել ելման դիրքեր:

Նույն օրը ժաը 18.00-ի մոտերքին  Ֆիզուլու շրջանում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումների կողմից հարձակում ձեռնարկվեց նաև Տող գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Սակայն այստեղ ևս հակառակորդը ստանալով արժանի հակահարված, հետ շպրտվեց: 
Մայիսի 8-ի ուշ երեկոյան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղվեց: Համատարած լռության մեջ քաղաքի տարբեր ծայրերից միայն լսելի էին երկար ընդհատումներով ավտոմատային կրակահերթեր: Մայիսի 9-ի առավոտյան Հայոց բերդաքաղաքը լրիվությամբ արդեն ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ  էր... 

Շուշիի ռազմագործողության կազմակերպված ընթացքն ու փայլուն ավարտը ցույց տվեց, որ դեռ նոր-նոր կազմավորվող Արցախի ինքնապաշտպանական ուժերն ի վիճակի են մարդկային ու ռազմատեխնիկական հնարավորություններով բազմիցս գերազանցող հակառակորդին հակադրել իրենց կամքն ու վճռականությունը և ռազմագիտության տառին ու ոգուն համահունչ գրագետ մարտավարությամբ կատարել անհնարին թվացող խնդիր:

Օպերացիայի ընթացքում հայկական կողմը տվեց 47 զոհ, 68 վիրավոր, 2 անհայտ կորած, 1 միավոր «Т-72» տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա («БМП-1»):

Անհամեմատ մեծ էին հակառակորդի կրած մարդկային ու ռազմատեխնիկական կորուստները: 

Ինչպես բուն Շուշիի, այնպես էլ մարտական թատերաբեմի վերածված հարակից ուղղություններում ադրբեջանական բանակը, բացի մեծ թվով անձնակազմից, կորցրեց  շուրջ 10 միավոր զրահատեխնիկա, նույնքան էլ՝ տարբեր տեսակի հրետանային միջոցներ, մեծ քանակությամբ հրթիռներ, արկեր և այլ զինամթերք»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}