Քաղաքական 13:37 09/05/2021 Հայաստան

Այսօր նորից հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ հանուն ուժեղ Հայաստանի կերտման, հավատալով մեր ուժերին. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը գրում է. 

«Ազգային տոնացույցում Մայիսի 9-ը առանձնահատուկ խորհուրդ ուներ յուրաքանչյուր հայի համար․ Շուշիի ազատագրման կապակցությամբ համազգային մեր ցնծությունը, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Երկրապահի օրվա հպարտությունը  Մեծ հաղթանակի օրը դարձնում էին հերոսների ոգեկոչման, արիության, կամքի մեծագույն Եռատոն։

Սակայն այսօր այլ իրականություն է մեզ պարտադրված, և Մայիսի 9-ը նոր խորհուրդ է ստացել․ նոր էջ է բացվել մեր պատմության մեջ, նոր էջ է գրվում, և մե՛նք ենք ընտրելու՝ մենք կլինենք գործո՞ղ, թե խաղաքարտ, մե՞նք կկերտենք մեր ապագան, թե թույլ կտանք՝ օտար ուժեր մեր փոխարեն մեր տան համար սահման գծեն և մեզ մեր տեղը ցույց տան։

Ուստի սթափ գնահատելով արտաքին վտանգի սպառնալիքը, տարածաշրջանային և միջազգային բարդ զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների շահերը և այդ շահերի բախման հնարավոր հետևանքները մեզ համար՝ պետք է  նոր մարտավարություն մշակել մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, Արցախը և Հայաստանը պաշտպանելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու նպատակով։ Իսկ արտաքին ճակատում հաջողություններ գրանցելու, կորցրած արժեքները, հաղթողի հեղինակությունը վերականգնելու և մեր կշիռը էապես բարձրացնելու համար պետք է նախ փոփոխություններ իրականացնել մեր պետության ներքաղաքական կյանքում՝ ապահովելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գաղափարական բազմակարծությունը՝ յուրաքանչյուր անձի տրված խոսքի ազատության իրավունքով, ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացներին, քանի որ այս ընտրություններն իրենց պատճառահետևանքային բովանդակությամբ արմատապես տարբերվում են նախորդներից և վճռորոշ նշանակություն են ունենալու հետագայում՝ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները, ռազմաքաղաքական բարդ գործընթացները լուծելիս։

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա՝ ովքեր են այսօր պետության ղեկին, ինչ ունեինք մինչև նրանց հայտնվելը և ինչ ունենք այսօր, կամ դեպի ուր են մեզ տանում (այսօր զերծ եմ մնում փաստեր շարադրելուց՝ ապավինելով մեր հայրենակիցների հիշողությանն ու խելամտությանը, միևնույն ժամանակ ուզում եմ վստահությունս հայտնել, որ մի օր նրանք, ովքեր մեղանչել են Արցախի, Հայաստանի դեմ և հանցավոր անտարբերությամբ, հանցավոր համաձայնություններով զոհաբերել մեր որդիների կյանքը, կանգնելու են համազգային դատի առջև և խստագույն պատիժ են կրելու)։

Յուրաքանչյուր ազատ, պատվախնդիր քաղաքացի գիտակցում է, որ մեր պետության ապագան նաև իր ձեռքերում է, և համադրելով անցյալն ու ներկան, ընտրապայքարին մասնակցող քաղաքական գործիչների անցած ճանապարհը և նրանց մատուցած ծառայությունները մեր Հայրենիքին՝ պետք է միայն ճիշտ ընտրություն կատարի։

Իմ աջակցությունը հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջ համախմբված պետականամետ, առողջ ուժերի նորաստեղծ դաշինքին՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ Արցախյան առաջին պատերազմի դժվարություններն իր ուսերին կրած, Արցախի պետականության կերտման հիմքում կանգնած, Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ), Արցախի Հանրապետության առաջին նախագահ, այնուհետև՝ Հայաստանում քաղաքական կշիռ ունեցող ուժերի խնդրանքով, որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրված, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծանրակշիռ փորձառությամբ, գիտելիքներով, հեղինակությամբ կարող է վերականգնել մեր պետության ներքին, արտաքին քաղաքականության սկզբունքային հավասարակշռությունը, որ հիմնովին խարխլվել է ներկայիս կառավարության ապաշնորհ գործունեության հետևանքով և ամեն օր նոր ձախողումների պատճառ է դառնում․ կարող է միջազգային ատյաններում պատվով, անխոցելի տեղեկացված ներկայացնել մեր խնդիրներն ու շահերը և հակառակորդի հետ բանակցություններ վարել ոչ պարտվածի դիրքից կամ կեցվածքով։ 

Ուստի կոչ եմ անում մեր պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին, համախոհներին՝ այսօր՝ ժամը 16․00, գալ Ազատության հրապարակ՝ հիշելով՝ ինչպես 1988 թվականին այնտեղ ալիք տվեց, զարթոնք ապրեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, և համայն հայության սիրտն էր բաբախում․ այնտեղից է սկսվել մեր նորագույն պատմության հերոսական հաղթանակների դժվարին ուղին, և այսօր մենք նորից հավաքվում ենք այնտեղ՝ հանուն ուժեղ Հայաստանի կերտման, հավատալով մեր ուժերին։

Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում՝ ես չեմ կարող  դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող զարգացումներին: Ինձ համար քաղաքական գործընթացներին մասնակցելը ինքնանպատակ չէ, այլ մեր պետականության ամրապնդմանը ծառայելու, Հայկական բանակին ամուր թիկունք ապահովելու ևս մեկ հնարավորություն: Եվ ինչպես նախկինում, այնպես էլ իմ հետագա գործունեության ընթացքում մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականների, ուսանողների, սահմանին ապրող, իրենց հողին ամուր կառչած մեր ազնիվ քաղաքացիների կողքին:

Սիրելի՛ հայրենակիցներ
Ուզում եմ այսօր հպարտ տեսնել ձեզ։ Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, Արցախյան ազատամարտի քաջ մարտիկներին, մեր արհեստավարժ, պատվախնդիր զինծառայողներին, մեր պայքարող, արարող ժողովրդին։

Եվ խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին: Նրանք այսօր էլ մեր շարքում են:

Նրանց հավերժ փա՛ռք ու պատիվ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}