Երբ թշնամին քո պետական սահմանը հատել և 3.5 կմ առաջ է եկել, դու պետք է արձանագրես, որ կա ագրեսիա, այլ ոչ՝ ագրեսիայի սպառնալիք Մելիքյան
«Սյուռեալիզմ է, որ Ավինյանը պատրաստվում է վատ սցենարի, վատ սցենարն իրենք ու իրենց գոյությունն է՝ իշխանության գլխին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ այսօր Սյունիքից արած հայտարարությանը, ըստ որի՝ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։
Նրա խոսքով, երբ թշնամին քո պետական սահմանը հատել և 3.5 կմ առաջ է եկել, դու պետք է արձանագրես, որ ագրեսիա կա, այլ ոչ թե հայտարարես, որ հնարավոր սպառնալիք կա քո տարածքի համար։
«ՀԱՊԿ-ին դիմելիս ինչո՞ւ դիմեցինք այն հոդվածով, որ կա ագրեսիայի սպառնալիք։ Պետք է ցույց տրվեր, որ ագրեսիա կա։ Մենք հիմա խոսում ենք Սյունիքի մասին, բայց չպետք է մոռանանք, որ այս ամենը խայտառակ կապիտուլյացիայի հետևանք է։ Մենք պետք է հասկանանք նաև, որ մեր տարածքը Բենիլյուսքսի նման չէ, որ հնարավոր լինի նստել, բանակցել ու ինչ-որ հարցեր լուծել։ Սա լրիվ այլ տարածաշրջան է, այն ձիգ ազգերի համար է, որոնք ունակ են իրենց կենսական շահերի համար կռիվ տալու»,- նկատեց նա։
Ըստ իրավապաշտպանի, Հայաստանն այս պահին ունի բարոյահոգեբանական խնդիր ունեցող զինված ուժեր։ Նա նշեց, որ ԶՈւ ԳՇ պետը ոչ մի կերպ հավատ չի ներշնչում, որ ունակ է ինչ-որ բան անել։
«Մենք պետք է հասկանանք, որ պետական սահման հատելը նշանակում է, որ քո պետության սահմանադրական կարգը խախտվել է։ Բայց դա ապահովելը իշխանության խնդիրն է։ Նրանք ամեն բան ձախողեցին ու հիմա արդեն ՀՀ տարածքի մասին է խոսքը։ Դե թող խոսեն այն մարդիկ, որ բարբաջում էին, թե Արցախը հանձնենք, հանգիստ կապրենք։ Դա բուֆերային գոտի էր»,- նկատեց նա։
Ռուբեն Մելիքյանը ևս մեկ անգամ նշեց՝ ՀՀ-ում սահմանադրական կարգ է խախտվել, երկիրն էլ չունի ղեկավարություն, որն ունակ է իր պարտականությունները կատարել։
«Հաճախ հարց է հնչում՝ Հայաստանը կարո՞ղ էր իր սահմանը հատած ադրբեջանցիներին գերի վերցներ։ Բայց այդ հարցը մի կողմ թողնենք, ո՞վ պետք է վերցներ, Արտակ Դավթյա՞նը։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ այդքան բարոյալքված ԶՈւ-ն կարող էր նման քայլ անել։ Մենք որպես պետություն այլևս ունակ չեն պաշտպանել ամենատարրական բաները՝ սահման, տարածքային ամբողջականություն։ Եվ այս մղձավանջը շարունակվում է արդեն 6 ամիս»,- ասաց նա։
Իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի համար «կապիտուլյանտը գտած տարբերակ է», և նրանք ամեն ինչ կանեն, որ այդ «կապիտուլյանտը» շարունակի Հայաստանը ղեկավարել։
Հարակից հրապարակումներ`
- Արա Այվազյանը Ստանիսլավ Զասին տեղեկացրել է Փաշինյանի անունից Տաջիկստանի նախագահին և ՀԱՊԿ խորհրդի անդամներին ուղարկված նամակների մասին
- Ադրբեջանը որևէ ձևով չի հանդարտվի, եթե տեսնի, որ այս դեպքը մենք ու ՀԱՊԿ-ը հանդուրժել ենք. Մարուքյան
- Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին
- Հայաստանը պաշտոնապես դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին. «ՏԱՍՍ»
- Պեսկով. Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մասնակցել է զորավարժության նախապատրաստման բանակցություններին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր