«Իրավունք». Իրավապահ համակարգի ծառայողների զինգրքույկներում հրաժարվում են գրել, որ նրանք մասնակցել են պատերազմին
««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ լարված իրավիճակ է տիրում իրավապահ համակարգում: Խնդիրն այն է, որ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկներում հրաժարվում են գրել, որ նրանք մասնակցել են պատերազմին և խնդիրներ են ստեղծում նաև վիրավորներին հաշմանդամության կարգ սահմանելու հարցում:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին իրեն գերագույն գլխավոր հրամանատար երևակայած Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ, որպեսզի ձևավորվեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանից հետո՝ կամավորական, բայց պարտադիր ջոկատներ կազմվեցին նաև իրավապահ համակարգից:
Բայց արի ու տես, որ այն ժամանակ սպառնում էին, թե պատերազմ չմեկնողների վրա քրգործեր կհարուցվեն, հիմա էլ ասում են, թե ոչ մեկն իրավունք չուներ լքել ծառայությունն իրավապահ համակարգում և մեկնել պատերազմ: Հետևաբար, խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է չնշել զինգրքույկում պատերազմի մասնակցության մասին:
Այս ողջ աբսուրդի թատրոնը կարող էր ծիծաղելի թվալ, եթե իրավիճակի զոհերը չունենային առողջական խնդիրներ և կարիք, որ իրենց էլ հիշեն՝ որպես պատերազմի մասնակից, հատկապես, որ ո՛չ թաքուն են գնացել, ո՛չ էլ կամավոր, այլ պարտադիր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին