Պատերազմից հետո համապատասխան գերատեսչությունը ՀՀ սահմանների պաշտպանվածությանը լուրջ չի մոտեցել. Կոստանյան
«Այսօր ունենք թույլ սահմաններ: Հետպատերազմական Հայաստանում սահմանների պաշտպանվածությանը լուրջ չի մոտեցել մեր երկրի համապատասխան գերատեսչությունը»,- «ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրներ. ետպատերազմյան իրավիճակ, անվտանգային հրամայականներ, ներքաղաքական հիմնահարցեր. նախընտրական զարգացումներ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:
Նրա խոսքով, սա էլ է քննության առարկա, պետք է հնարավորինս շուտ ստեղծվի հանձնաժողով, քննության առնելու ձեռքի տակ բոլոր փաստերը:
Ա. Կոստանյանի խոսքով, ներքաղաքական խառնաշփոթն իրականում օր օրի ավելի է խորանում, ինչն ավելի ու ավելի խոցելի է դարձնում մեզ արտաքին մարտահրավերների առաջ:
Նա նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են այն հիմնական կիզակետը, որի արդյունքում պետք է կանխորոշվի այս իշխանությունների ճակատագիրը:
«Քաղաքական ակտորների դասավորություններն առաջին հերթին պետք է առաջնորդվեն երկրի պետական շահով: Այսինքն ցանկացած նպատակ, որ դնում ենք մեր առջև, առաջին հերթին պետք է բխի մեր երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու գերնպատակից»,- ասաց պատգամավորը:
Քննարկմանը ներկա ԱԺ նախկին պատգամավոր, «Կայունություն» կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարևորում է, որ սպասվող ընտրությունները անցնեն հնարավորինս մաքուր, ժողովրդին արդյունքները բավարարեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ