ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Չինաստանին ու խորհրդի անդամներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների կոպիտ խախտումները
Մայիսի 19-ին որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը՝ ուղղված ՄԱԿ Անվտանգության խորհրդի մայիս ամսվա նախագահ Չինաստանի մշտական ներկայացուցչին՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի կողմից սանձազերծված միջադեպի վերաբերյալ։
Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները տեղի են ունենում այդ երկրի կողմից հակահայկական ատելության արշավի լայն թափով ծավալման և Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնությունների ներկայացման համատեքստում։
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա, որոնք լրջորեն սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան