Քաղաքական 15:57 22/05/2021 Հայաստան

Թոմ Դե Վաալ. Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ

«Հարավային Կովկասն ակնհայտորեն մեծ առաջնահերթություն չէ Բայդենի վարչակազմի համար»,-նման կարծիք հայտնեց Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ Դե Վաալը՝ ելույթ ունենալով Երևանում անցկացվող Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումին։

Դե Վաալն այսպես է հիմնավորում, ԱՄՆ-ն ունի խոշոր ներպետական օրակարգ, արտաքին քաղաքականության հետ կապված խոշորագույն հարցը ակնհայտորեն լինելու է Չինաստանը, նաև կլիմայի փոփոխությունը։

«Բայց ես հույս ունեմ տեսնել շատ ավելի խորը և ազդեցիկ ներգրավվածություն, քան նախկինում՝ Թրամփի վարչակազմի օրոք և անգամ Օբամայի վարչակազմի տարիներին։ Կարծում եմ, անգամ մի փոքր ավելի շատ ներգրավվածություն կա այս փոքր տարածաշրջանում։ Ըստ իս՝ արդեն իսկ տեսնում ենք խնդիրներ պայմանավորված քիչ ներգրավվածությամբ, օրինակ այն փաստը, որ ԱՄՆ-ն այլևս չունի մեծ դեր Ղարաբաղյան հակամարտության մեջ։ Հույս ունեմ տեսնել ավելի շատ ներգրավվածություն, բայց բավական բարդ հանգամանքներում»,- նշեց փորձագետն իր խոսքում։

Նրա կարծիքով, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից կարծես մի մեծ բեռ է ընկել նախագահ Բայդենի այն հայտարարությամբ, որով ճանաչվում էր Հայոց ցեղասպանությունը։

«Սա միանշանակ եղել է մի հարց, որը զբաղեցնում էր ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մեծ մասը 30-40 տարիների ընթացքում։ Սա կարևոր հարց է եղել Վաշինգտոնում հայկական խմբերի համար: Հիմա, երբ հայտարարությունն արված է, ԱՄՆ-ն կոչում է Ցեղասպանությունը Ցեղասպանություն, այդ հարցը լուծված է։

Կարծում եմ, սա դրական է այն առումով, որ ԱՄՆ-ն միգուցե կարող է կենտրոնանալ ժամանակակից հարցերի վրա, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կարիքները, ակնհայտորեն այն մեծ կարիքներ, որ այն ունի հեռպատերազմյան շրջանում, տնտեսական կարիքները, քաղաքական կայունության անհրաժեշտությունը, սփյուռքի կողմից ներդրումները և այլն։

Այսպիսով, սրանք են այն հարցերը, որոնց վրա կարող է կենտրոնանալ ԱՄՆ քաղաքականությունը և նաև ձգտելով ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության՝ Վրաստանի հետ, ինչպես ասացինք փորձել կայունացնել Ղարաբաղյան իրավիճակը, որը դեռևս շատ բարդ է և միգուցե երկարաժամկետ հեռանկարում, ինչն այս պահին անհնար է, առաջ մղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը․ չեմ կարծում, որ դա հիմա տեղի է ունենում, բայց միգուցե մի քանի տարի հետո դա հնարավոր լինի»,- ասաց նա։

Իր խոսում փորձագետը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուրն ով դիտարկում է Հայաստանը, գիտակցում է իր աշխարհագրական դիրքը, Ռուսաստանից իր կախվածությունը,  բոլորն էլ ունեն բավական պրագմատիկ դիրքորոշում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, և ՀԱՊԿ-Ռուսաստան-Հայաստան ռազմական դաշինքի մասին։

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, այս ուժերը չպետք է թողնեն Հայաստանին միայնակ, կենտրոնացած միայն իր ներքին խնդիրների վրա, այլ խրախուսել, կառուցել կամուրջներ, նայել ապագային, Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, եթե ոչ հիմա ապա ապագայում, նայել Ադրբեջանի հետ քաղաքական համաձայնության գալուն, եթե ոչ հիմա ապա ապագայում, կենտրոնանալ միգուցե, օրինակ Վրաստանի հետ ավելի լավ հարաբերությունների, ենթակառուցվածքներ ունենալու, Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության վրա, չկենտրոնանալ պարզապես իր ամենօրյա ներպետական հարցերի վրա, այլ ուշադրություն դարձնել հարևաններին, թե ինչ կարող է Հայաստանը դեռ առաջարկել։

Կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, թե որքան կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար, բայց նաև կարծում եմ, որ նրանք հասկանում են Հայաստանի ցանկանում է կառուցել այլ հարաբերություններ ևս,  և դա լավ է»,-ասում է Դե Վաալը։

Նրա համոզմամբ, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կարելի է դասել նույն շարքին, ինչ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, միգուցե մի փոքր ավելի լավ։

«Ադրբեջանն անհրաժեշտ է ԱՄՆ-ին տարբեր պատճառներով՝ էներգետիկ ոլորտի համագործակցություն, անվտանգային ոլորտի համագործակցություն, բայց ակնհայտորեն Ադրբեջանում շատ խնդիրներ կան ժողովրդավարության հետ, և ԱՄՆ-ն բարձրաձայնում է այս խնդիրները։ Բայց չեմ կարծում, թե ԱՄՆ-ն ցանկանում է մերժել Ադրբեջանին որպես երկիր կամ դադարել աշխատել Ադրբեջանի հետ, այն պարզապես գիտի, որ կան բազմաթիվ դժվարին հարցեր։

Իմ կարծիքով, ԱՄՆ-ն շատ զգույշ կգործի 907 բանաձևի և Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված այս բոլոր խնդիրների հարցում։ Կարծում եմ, ԱՄՆ-ն իրապես ցանկանում է լինել այսպես ասած ազնիվ միջնորդ, ով միգուցե կարող է նախաձեռնել որոշակի երկխոսություն և հույս ունի լինել այսպիսի երկիր առանց այն գաղութային պատմական անցյալի բեռի, որ Ռուսաստանն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձագետն ասաց՝   Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը ակնհայտորեն շարունակում է գործել։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ իրավիճակը լիովին տարբերվում է, այն իրավիճակից, որն 9 ամիս առաջ էր։

«Ինչպես գիտենք իրավիճակը ներկայումս լիովին այլ է․ Հայաստանը շատ թույլ դիրքերում է, Ադրբեջանը զգալիորեն ավելի ամուր դիրքերում։ Բացի այդ կան ռուս խաղաղապահ ուժերը։ Մինսկի խմբի առջև դրած առաջադրանքը շարունակում է լինել իր հիմնական առաջնահերթությունը, այն է հասնել  ամբողջական քաղաքական համաձայնության... բայց Հայաստանը դեռևս մերժման փուլում է, այն շատ կենտրոնացած է անհապաղ հարցերի վրա, կապված գերիների խնդրի, Հադրութի շրջանի և Սյունիքի շրջանի հետ։

Չեմ կարծում, որ Հայաստանն այժմ այն իրավիճակում է, որ կենտրոնանա ամբողջական քաղաքական համաձայնագրի վրա, և ես նաև չեմ տեսնում շատ հետաքրքրվածություն ադբեջանական կողմի մոտ։ Կարծում եմ, Ադրբեջանը ստացավ ընդհանուր առմամբ 90%-ն այն ամենի, ինչ ցանկանում էր, տարածքներ հետ բերելով և այլն։ Թե ինչ կարող է անել ԱՄՆ-ն այդ համատեքստում, ապա այն կարող է փորձել նախաձեռնել երկխոսություն Բաքվի և Երևանի միջև, կարող է փորձել աջակցել քաղաղաքացիական հասարակության որոշ նախաձեռնությունների, կարող է փորձել տրամադրել որոշակի գումար վերակառուցման համար։

Բայց կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում շատ բան չկա, որ ԱՄՆ-ն կարողանա անել։ Իմ կարծիքով, խոսքը գնում է միջնաժամկետ հեռանկարի մասին այն է՝ 3-5 տարի, որ ԱՄՆ-ն կկարողանա ինչ որ քայլեր ձեռնարկել, բայց այս պահին, ցավում եմ ասել, բայց շատ բան չկա, որ ԱՄՆ-ն կարող է անել»,- ասաց նա։

Փորձագետն ընդգծեց, ակնհայտորեն, մեծ խնդիրներ կան ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում կապված ընդհանուր առմամբ Միջին Արևելքի, Կիպրոսի խնդրի և S-400-ի խնդրի հետ, և ակնհայտորեն ու մասնավորապես ժողովրդվարության ահռելի հետընթացը և պատժիչ գործողությունները քաղաքական ընդդիմության նկատմամբ Թուրքիայում։

«Սրանք բոլորը մեծ խնդրներ են։ Բայց կարծում եմ, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կպահպանվեն, Թուրքիան ակնհայտորեն դեռ ՆԱՏՕ անդամ է, բայց ըստ իս, անհրաժեշտ է այժմ այնպես անել, որ այս հարաբերություններն էլ ավելի չվատթարանան, քան ուղղակի որևէ դրական տեղաշարժ ակնկալել։ Կապված վարչակազմի փոփոխության հետ, երբ նախագահ Էրդողանն ի վերջո պաշտոնաթող լինի, միգուցե որոշ հնարավորություններ բացվեն ապագայում»,-կարծում է նա։
Ինչ վերաբերում է  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ապա Դե Վաալի կարծիքով, այս պահին նման բան հնարավոր չէ։

«Սակայն, միևնույն ժամանակ,ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը Թուրքիայի կողմից Ղարաբաղի հարակից շրջանների հարցն էր: Այդ հարցն այժմ դուրս է մղվում: Առնվազն տեսականորեն կարող է սկսվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ներկայիս համատեքստում դա անհնար է՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին վերջին հակամարտության ժամանակ։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ Թուրքիայում ամենաառաջադեմ քաղաքական խմբերը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն, քաղաքացիական հասարակության խմբերը, որոնք աջակցում էին կարգավորմանը, այն ժողովրդավարական խմբերն են, որոնք այժմ հալածվում են բանտերում։

Այսպիսով, այս պահին դրա համար համապատասխան միջավայր չկա։ Միգուցե կարող ենք տեսնել ինչ-որ փոքր կապեր, մասնավորապես բիզնես կապեր, միգուցե փոքր երկաթուղային կապ, որը բեռներ կտեղափոխի Հայաստանի և Թուրքիայի միջև։ Միգուցե որոշ փոքր քայլեր կարող են արվել։ Չեմ կարծում, որ իրապես որևէ բան հնարավոր է, քանի դեռ նախագահ Էրդողանը Թուրքիայի ղեկավարն է։ Անձամբ ես չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Բայց հող կարող է նախապատրաստվել․ Թուրքիայում կան խմբեր, որոնք ցանկանում են հարաբերությունների կարգավորում։ Այսպիսով հող կարող է նախապատրաստվել ապագայի համար, բայց ոչ հիմա»,- իր ելույթն ամփոփեց Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ Դե Վաալը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}