«Եվրատեսիլում» հաղթած իտալական Måneskin խմբի մենակատարը թմրանյութերի օգտագործման թեստ կանցնի
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղթած իտալական Måneskin խմբի մենակատար Դամիանո Դեյվիդը կամավոր թմրանյութերի օգտագործման թեստ կհանձնի: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը:
Հաղորդվում է, որ խումբը վճռականորեն մերժել է երաժշտի հասցեին հնչող մեղադրանքները, թե շոուի ժամանակ նա թմրանյութ է օգտագործել: Այդ իսկ պատճառով էլ երաժիշտը որոշել է թեստ հանձնել, երբ վերադառնա տուն:
Մրցույթի կազմակերպիչներն ասել են, որ լուրերի ի հայտ գալուց հետո խմբի անդամներն անմիջապես խնդրել են թմրանյութերի ստուգում անցկացնել, բայց այդ ժամանակ անհնար էր իրականացնել այդ գործողությունը:
«Կանաչ սենյակում» միավորները հայտարարելու ժամանակ Դամիանո Դեյվիդը այնպես է թեքվել դեպի սեղանը, որ շատ հեռուստադիտողներ կարծում են՝ նա կոկաին է օգտագործում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին