Տեղի կունենա ԱԱԽ նիստ՝ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնում է, որ այսօր տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ` խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։
«Ինչպես գիտեք, առավոտյան պահանջել էինք գումարել Ազգային անվտանգության խորհրդի նիստ` խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։
Քիչ առաջ տեղեկացանք, որ մեր պահանջը բավարարվել է. նիստը տեղի կունենա երեկոյան»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել նման պահանջով. «Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝ անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»:
Գեղարքունիքից ընտրված անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նույնպես գրել էր, որ հրատապ անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն խորհրդարանում ԱԺ արտահերթ նիստ գումարելու, այլև Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, որտեղ պետք է մասնակցենք նաև մենք՝ անկախ պատգամավորներս, որ ներկայացնում ենք սահմանամերձ մարզերը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիներն առաջարկում են Գեղարքունիքում գտնվող Փաշինյանին փոխանակել գերեվարված զինծառայողների հետ
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը
- Արթուր Վանեցյան. Հայ զինծառայողների գերեվարումը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություն հետևանք է
- Թագուհի Թովմասյան. Հրատապ անհրաժեշտություն է հրավիրել ԱԺ արտահերթ, ինչպես նաև ԱԽ արտահերթ նիստեր
- Եթե Փաշինյանը վերարտադրվի, ականատեսը կլինենք Հայաստանի պետականության վերջին էջի շրջմանը. Նաիրա Զոհրաբյան
- ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ադրբեջանցիները ներթափանցել են մեր երկիր. Թագուհի Թովմասյան
- Մարուքյան. Պահանջում ենք ԱԽ արտահերթ նիստի հրավիրում
- Ալվինա Աղաբաբյան. Որովհետև տղամարդկության փոխարեն քածությունը գերադասեց
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին