Կառավարությունը Սյունիքի մարզում ավելի քան 3,3 հեկտար հող հատկացրեց ՌԴ ԱԴԾ-ին
Կառավարությունն այսօրվա նիստում 47 չզեկուցվող հարցերի թվում ընդունեց «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշումը, այն հիմնավորելով ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ:
«Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդմամբ: Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Հայաստանի Հանրապետության ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում տեղակայված սահմանապահ վարչության»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ:
Փաստաթղթում ասվում է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր:
Որոշումից պարզ է դառնում որ հատկացվող հողատարածքի մեծությունը գումարային 3,3 հա է:
«Որոշման նախագծի ընդունմամբ պաշտպանական նպատակներով նախանշված գործառույթները կհամապատասխանեցվեն ՀՀ գործող օրենսդրությանը»,- ամրագրված է որոշմանն ուղեկցող փաստաթղթում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 377 միլիոն դրամի միջեռամսյակային վերաբաշխում արեց վարկերը սուբսիդավորելու համար
- Պատերազմին մասնակցության հիմքով 6948 շահառուներ կստանան 1 միլիարդ 463 միլիոն դրամ ուսման վարձի փոխհատուցում
- Զինծառայողներն առևանգվել են ՀՀ ինքնիշխան տարածքում ականապատման աշխատանքներ կատարելու ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ