Տնտեսություն 15:15 27/05/2021 Հայաստան

Տեղի է ունեցել Հայաստանում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման հանձնաժողովի նիստը

ՀՀ Կենտրոնական բանկում մայիսի 26-ին տեղի է ունեցել Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ծրագրի (Ծրագիր) մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը:

Այս մասին հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից ու հիշեցնում, որ ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019թ.» հետազոտության արդյունքները:

2014-2019թթ․ առավել նշանակալի ձեռքբերումներն են. «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքում 685 հանրակրթական դպրոցների 4,951 վերապատրաստված ուսուցիչների կողմից դասավանդվում է ֆինանսական կրթություն՝ շուրջ 220,000 աշակերտների համար։
Ըստ աղբյուրի, «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակում սեմինարներ են կազմակերպվել Հայաստանի 10 մարզերի 158 գյուղական համայնքում, որոնց մասնակցել է 2,518 անձ:

«Իմ  ֆինանսների ամիս» ամենամյա ծրագիրը 5 տարիների ընթացքում ունեցել է շուրջ 15,000 մասնակից:

Համաձայն Ծրագրի՝ 2021-25 թթ․ ընթացքում շարունակվելու են ֆինանսական կրթման ծրագրերը դպրոցականների, ուսանողների, աշխատողների, գյուղաբնակների, կանանց և ընտանիքների, միգրանտների և լայն հանրության համար։

Հատկապես կարևորվելու է դպրոցներում ֆինանսական կրթման ներդրման ավարտը և ուսուցիչների համար Էլեկտրոնային ուսուցման հարթակի ներդրումը։ Արդյունքում՝ ՀՀ բոլոր մարզերի 1402 դպրոցների մոտ 10 000 ուսուցիչ վերազինված են լինելու և հնարավորություն են ունենալու անհատական մոտեցմամբ շարունակաբար վերապատրաստվելու, սովորելու իրենց գործընկերներից և մատուցելու ժամանակին համահունչ մեթոդներով։ Այս նախագծում սերտորեն համագործակցում են Կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Վերջինիս նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանը նշեց․

«Առողջ ֆինանսներ ունենալու մշակույթը պետք է դրվի դեռևս վաղ հասակում։ Ուստի, դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրումն առանցքային կարևորություն ունի հետագա սերունդների մոտ ֆինանսական բարեկեցության համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և վարքագիծ ձևավորելու համար։ Ֆինանսական կրթությունը ներդրվել է 4 առարկաներում (մաթեմատիկա, հանրահաշիվ, ես և շրջակա աշխարհը, հասարակագիտություն) 2-11 դասարաններում։ Մենք այս տարի արդեն կներդնենք ֆինանսական կրթությունը ՀՀ բոլոր դպրոցներում»։

2021-2025թթ․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կանանց ֆինանսական ունակությունների ուժեղացմանը: Նպատակն է օգնել նրանց ավելի արդյունավետ կառավարել իրենց ընտանեկան ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով իրենց ընտանիքների բարեկեցությանը։ Մասնակիցներին կտրամադրվի բյուջեի պլանավորման գործիքներ, խնայողություններ կատարելու և ապագա պլանները իրագործելու խորհուրդներ, պարտքի կառավարման և այլ հնարներ, որոնք կկարողանան կիրառել առօրյա կյանքում։

Ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների հետ համագործակցությամբ՝ նախարարություններ, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ և միջազգային դոնոր ընկերություններ։ Այդ թվում՝ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ, Կրթության տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, Բանկերի և Վարկային կազմակերպությունների միություններ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավտոապահովագրողների բյուրո, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ, «ԱՅԲ» կրթական հիմնադրամ, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն», Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամ, «ԱՔՌԱ» վարկային բյուրո, Հայաստանի ֆոնդային բորսա, Կենտրոնական դեպոզիտարիա «ԱՐՔԱ» ազգային վճարային համակարգ, Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիա:

ԿԲ փոխանցմամբ,  այս տարի նույնպես շարունակվելու է բարի ավանդույթ դարձած «Իմ ֆինանսների ամիս» բազմամիջոցառում ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկը ազդարարվեց նիստին: Համավարակով պայմանավորված՝ «Իմ ֆինանսների ամիս»-ն իրականացվում է առցանց, ներառում է մրցույթներ, ֆինշաբթի՝ առցանց սեմինարների շարք, ֆինանսատնտեսական խաղ մրցույթ, փողի միջազգային շաբաթ (Global Money Week) և այլ միջոցառումներ, որոնց մասնակցելու վերաբերյալ մանրամասները հասանելի են «Ֆինանսներ բոլորի համար» Аbcfinance.am կայքում կամ Ֆեյսբուքի նույնանուն էջում:

Ծրագրի կարևորությունն ամփոփել է Հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը, նշելով․

«Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ԿԲ կամ որևէ այլ կազմակերպություն չեն կարող միայնակ հասնել Հայաստանում ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճի: Հետևաբար` չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}