Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Բահչելին նշել է, որ իրենք պատրաստ են ծրագիրն իրագործել, սակայն ադրբեջանական կողմը դրան հավանություն չի տվել։ Փոխարենը Բաքուն պատրաստել է մեկ այլ ծրագիր։ ԱՇԿ-ի ղեկավարի խոսքով իրենք հարգանքով են վերաբերվել Բաքվի որոշմանը։
Դևլեթ Բահչելին ընդգծել է, որ այդ ծրագրի համար հանգանակված գումարները կվերադարձվեն։
Հիշեցնենք` Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը կայցելի Բաքու և Շուշի հունիսին
- Շուշին «Գորշ գայլերի» կենտրո՞ն․ Բահչելին հայտարարում է դպրոցի կառուցման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին