Վաղաժամկետ դադարել են ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին ստորագրել է արձանագրություն՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունների դադարեցման մասին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
«Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։ Ավելի վաղ` մայիսի 25-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահրամ Բաղդասարյանի հրաժարականի մասին հայտարարությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը