Ձեզ հողն էլ իր մեջ չի առնելու ա´յ փաբերից դուրս եկած անհայրենիք թշվառներ․ Թեհմինա Վարդանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ՖԲ իր էջում գրել է.
«Երեկվա ահասարսուռ լուսանկարների հայտնվելուց հետո (խոսքս Աբովյանի հիվանդանոցի դիահերձարանում արված լուսանկարների մասին է), երբ գործող խեղկատակների ու Ադրբեջանի դե ֆակտո հարճերի իշխանության ողջ խեղված հոգեբանությունն ու մարդկային ճիվաղությունը ևս մեկ անգամ պարզ դարձավ բոլորիս, այսօր Առողջապահության նախարարը խոստովանական հրապարակում է արել ներողություն խնդրելով, իբրև դա իր բացթողումն է եղել:
Անկեղծորեն խղճում եմ այդ աղջկան, որովհետև հասկանում եմ, որ դա իր հետ ամենևին առնչություն չունի, նույնիսկ այդ նախարարությունն իր հետ որևէ աղերս չունի: Չնայած որևէ մեկիդ չեմ խղճում ու յուրաքանչյուրդ պատասխան եք տալու: Ոչ վաղ անցյալում ասում էիք խոսք չի կարող լինել թաքցրած ու նոր դիերի կամ մասիունքների մասին:
Փոքր քաղաքում ենք ապրում: Ամիսներ շարունակ խոսվում է այն սարսափելի ու ցավալի իրականության մասին, որը տեսանք երեկ լուսանկարներով: Այո´, մենք բոլորս բազմիցս լսել ենք, որ «Սպայկա» ընկերության բեռնատար-սառնարանները մինչ այսօր դիերով լի կանգնած են: Երևի հենց այդ առիթով օրեր առաջ հայտնի ռեստորաններից մեկում այդ ընկերության հայտնի սեփականատերն ու մի քանի գործող պաշտոնյա ճաշի ընթացքում մտածում էին քիչ-քիչ տեղավորել դիահերձարաններում:
Պատկերացնու՞մ եք` ի՞նչ են զգում ծնողները, ի՞նչ հոգեվիճակում են...
Անիծվե´ք դուք, նզովյալնե´ր: Հազար անգամ անիծվե´ք: Ձեզ հողն էլ իր մեջ չի առնելու ա´յ փաբերից դուրս եկած անհայրենիք թշվառներ: Արդյո՞ք ատելության քարոզ է սա: Ո´չ, այն է ինչին դուք արժանի եք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան