ԿԸՀ կայքում հրապարակվել են ընտրական ցուցակները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 22 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները:
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները վիճակահանությամբ սահմանվել են հետևյալ կերպ.
1. «Արդար Հայաստան» կուսակցություն
2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. Ազատություն կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. Միասնական հայրենիք կուսակցություն
8. Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն
9. Լուսավոր Հայաստան կուսակցություն
10. Մեր տունը Հայաստանն է կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն
13. Ազատ հայրենիք դաշինք
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
20. Վերելք կուսակցություն
21. Ազատական կուսակցություն
22. «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցություն
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն
24. Հայաստան դաշինք
25. «Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական
կուսակցություն
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 անունները
- «Պատիվ ունեմ»-ը հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը. Թագուհի Թովմասյանը 6-րդն է
- «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 անունները
- Նորաստեղծ «Հայաստան Արցախ հիմնադրամը» կշարունակի մարդասիրական օգնություն ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան