ԱՊՀ դիտորդական առաքելությունը կգործի բացառապես ՀՀ օրենսդրությանը համապատասխան. Եվգենի Կոզյակ
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մոնիթորինգը:
Խորհրդարանական ընտրությունների դիտարկման շրջանակներում հունիսի 3-ին տեղի է ունեցել ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպում: Երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները տեղեկացվել են հեռուստառադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության լուսաբանման կարգի մասին:
Հունիսի 4-ին առաքելության շտաբի պետ Եվգենի Կոզյակի և ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի հանդիպմանը քննարկվել են նախընտրական քարոզչության կազմակերպմանն ու անցկացմանը, ընտրական գործընթացում դատարանների դերին և իրավասություններին վերաբերող մի շարք հարցեր, դիտարկել գալիք ընտրությունների շրջանակներում բողոքների և դրանց քննարկման առանձնահատկությունները:
Է.Կոզյակը տեղեկացրել է ԱՊՀ դիտորդական առաքելության ձևավորման և գործունեության սկզբունքների մասին՝ հատկապես նշելով, որ առաքելությունն իր գործառույթները կիրականացնի բացառապես Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, հարգելով պետության ինքնիշխանությունը և օբյեկտիվորեն գնահատելով ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը:
Առաքելության շտաբը կշարունակի պարբերաբար տեղեկացնել իր գործունեության մասին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան