ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը բացատրել է Բելառուսի վերաբերյալ իր որոշումը
Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA), մեկնաբանելով Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի (IATA) վերջին մեղադրանքները, բացատրել է Բելառուսի վրայով թռիչքներն արգելելու որոշումը՝ ասելով, որ դա ուղևորների և անձնակազմի համար ռիսկերը նվազեցնելու նպատակով է արվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան քննադատել է եվրոպական ինքնաթիռների՝ Բելառուսի օդային տարածքի օգտագործման արգելքը՝ այն անվանելով ավիացիոն անվտանգության քաղաքականացման ակտ:
Գործակալությունը բացատրել է, որ EASA-ի անդամ երկրների և Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցելուց հետո է միայն EASA-ն անվտանգության հրահանգ արձակել:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հաստատեց եվրոպական ավիաընկերությունների համար Բելառուսի վրայով թռիչքների արգելքը
- Միացյալ Նահանգները Բելառուսի դեմ պատժամիջոցներ է սահմանում