Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկանծու Տաթևիկ Բարսեղյանը իմքայլական պատգամավորի կինն է
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկեց ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Տաթևիկ Բարսեղյանի թեկնածության հարցը։
Վերջինս «Իմ քայլ» խմբակցության պատգամավորա Սոս Ավետիսյանի կինն է: Ավետիսյանը հայտարարեց, որ հարցի քննարկմանը և քվեարկությանը չի մասնակցելու՝ շահերի բախումից խուսափելու համար:
Տաթևիկ Բարսեղյաննը նշեց, որ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ շուտով ձևավորվելու է հակակոռուպցիոն կոմիտե, որը մեծ լիազորություններ ունի կոռուպցիայի դեպքերը բացահայտելու և պատժելու տեսանկյունից՝ ի տարբերություն հանձնաժողովի, որի լիազորությունների մեջ ավելի շատ մտնում է կոռուպցիայի կանխարգելումը։
Ներկայացնլով «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թ. ցուցանիշները՝ հանձնաժողովի թկնածուն հայտեց, որ Հայաստանն ունի 47 միավոր, որը լավագույն է վերջին տարիների համար:
Տաթևիկ Բարսեղյաննը 2012-19 թթ աշխատել է «Թրանսփարենսի Ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում»:
«Ընտրվելու պարագայում ջանք չեմ խնայելու այդ նպատակին հասնելու համար: Գործելու եմ անաչառ, անկողմնակալ, պատասխանատու, քաղաքական չեզոքության, թափանցիկության և հաշվետվողականության չափանիշներին համապատասխան»,- հայտարարեց թեկնածուն:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը, որը մինչև ընտրվելն ուներ մի «Ջորի», հիմա տներ են հայտնվել իր մոտ, մեքենաներն են ճոխացել. Սոֆիա Հովսեփյան
- Բաբկեն Թունյանի ներկայացմամբ պետական ծառայողներին բաժանած պարգևավճարները քիչ՝ 35 մլն դոլար է եղել
- Չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ. Արման Աբովյանը՝ Վլադիմեիր Վարդանյանին
- Պետական կառավարման համակարգն արդեն իսկ գնում է «на нет». Միքայել Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան