Հրամանատարական հավաք-խորհրդակցություն է անցկացվել
Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ապահովման և անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման վիճակը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։