Ոստիկանություն. ՔՊ-ական թեկնածուն Իրանի քաղաքացի չէ
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է. Տիգրան Աբրահամի Դավուդյանը 2021 թվականի մայիսի 17-ին դիմել է անձնագրային ծառայություն` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին:
Անձնագրային և վիզաների վարչության փոխանցմամբ, բնակչության պետական ռեգիստրի պահոցում կատարված ստուգումներով պարզվել է, որ Տիգրան Դավուդյանը 06.10.1999 թ.-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Օտարերկրյա պետության, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկություններ բնակչության պետական ռեգիստրի պահոցում առկա չեն:
Ստուգվել է նաև Տիգրան Դավուդյանի կողմից վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը, ինչից հետո 19.05.2021 թ. տրամադրվել է հայցող տեղեկանքը:
Տիգրան Դավուդյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերոհիշյալ տեղեկատվության կապակցությամբ ներկայումս կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ:
Հիշեցնենք, որ «Ընտրությունների վերահսկման կոմետե»-ն տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն կոմիտեի կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է փաստարկված տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի և չի բավարարում «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու» Սահմանադրական պահանջը։
Այդ կապակցությամբ Կոմիտեի անունից փաստաբանական հարցում է ուղարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով ներկայացնել Տ.Դավուդյանի՝ ԻԻՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին փաստաթղթի պատճենը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան