Իրավունք 21:38 05/06/2021 Հայաստան

Ցանկացած հավաքի վայրում ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը. ՄԻՊ

Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել այն մասին, որ Արարատի մարզում տարբեր անձինք առաջացրել են մասնագիտական աշխատանքի խոչընդոտներ, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն ապահովել իրենց անվտանգությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր հարցերը քննարկել է լրագրողների հետ, ուսումնասիրվել են հրապարակված բոլոր տեսանյութերը, իրականացվել է սոցիալական մեդիայի մոնիթորինգ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ 

«Մասնավորապես, լրագրողները Պաշտպանին ուղղված բողոքներով նշել են, որ Ոստիկանության ծառայողներն առանց որևէ հիմքի իրենց չեն թույլատրել մոտենալ ու և լուսաբանումներ անել Արարատի մարզում` Հովտաշատ ու Մասիս գյուղերի, Արտաշատ քաղաքի այն կոնկրետ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և  համայնքների բնակիչների միջև։

Ըստ լրագրողների` ոստիկանները որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և խոչընդոտները չվերացնելու հետ կապված։
Լրագրողները նշել են նաև, որ Արտաշատ քաղաքում լուսաբանման ժամանակ քաղաքացիներից մեկը խլել է լրագրող Անի Գևորգյանի հեռախոսը, ապտակել նրան, իսկ հեռախոսը ոստիկանների միջամտությամբ լրագրողին է վերադարձվել միայն բարձրացված աղմուկից հետո։ Ըստ բողոքների` Արտաշատ քաղաքում քաղաքացիները խլել են նաև Սյուզի Բադոյանի լրագրողական բեյջը, ապա ոստիկանները վերադարձրել են և այլն։

Անի Գևորգյանը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է նաև, որ ինչպես  միջադեպի վերաբերյալ, այնպես էլ տարբեր այլ քաղաքացիների կողմից իր աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին նա բազմիցս դիմել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, սակայն ոստիկանները որևէ կանխիչ գործողություն չեն ձեռնարկել:

Փոխարենը ոստիկանները հորդորել են հաղորդում ներկայացնել Ոստիկանություն։ Հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հաստատում է, որ երբ լրագրողը օգնության խնդրանքով դիմում է ոստիկաններին, հենց ոստիկանը նրան հորդորում է բանավոր հաղորդում ներկայացնել Ոստիկանություն:

Ավելին, իր անվտանգություն ապահովելու լրագրողի հարցին ոստիկանը պատասխանում է, թե ինքն իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հասարակական կարգի պահպանությունն ինչ-որ այլ բան է:

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցի առնչությամբ արձանագրում է, որ նման մոտեցումները սկուզբանքային առումով են անթույլատրելի: Նախ, հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների խնդիրն է ապահովել յուրաքանչյուր անձի, առավել ևս լրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ու անվտանգությունը: Դրանից բացի, տեղում մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի անվտանգ աշխատանքի ապահովումը հենց հասարակական կարգի պահպանության անբաժան մասն է:

Լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի պնդմամբ՝ Մասիս գյուղում ագրեսիվ պահվածքով մի շարք կանայք և տղամարդիկ փորձել են իրենց աշխատանքը խոչընդոտել, թքել են իրենց մեքենայի վրա, Արտաշատ քաղաքում հետապնդել են իրենց և ագրեսիվ վարքագիծ դրսևորել, այդ թվում հայհոյել:

Լրագրողերի բողոքի համաձայն` քանի որ տեղում ոստիկաններն իրենց ամեն կերպ փորձել են հեռացնել հանդիպումների վայրերից, նշված ագրեսիվ պահվածքի տեր անձինք սկսել են իրենց առավել ագրեսիվ պահել լրագրողների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը:

Ոստիկանները պետք է նկատի ունենան, որ եթե տեղի է ունենում հավաք կամ այլ հանրային միջոցառում և իրենք այդ վայրում նշանակված են ծառայության ու  լրագրողների համար սահմանվել են աշխատանքի  կամ լուսաբանումների սահմանափակումներ, ապա ոստիկանները պարտավոր են նախապես կամ տեղում լրագրողներին ներկայացնել պատշաճ և սպառիչ պարզաբանումներ։

Այս լարված օրերին հատկապես ոստիկանները պարտավոր են նաև տեղում հավաքների մասնակիցներին անընդհատ հորդորել կամ իրազեկել, որ պետք է բացառել որևէ վիրավորական կամ հայհոյանքի խոսք, ցանկացած տեսակի ագրեսիվ պահվածք: Պետք է կանխել նման անգամ փոքր դրսևորում: Չի կարելի թույլ տալ լարվածութան տանող որևէ զարգացում։

Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով լրագրողների բողոքները, գրություն կուղարկի Ոստիկանություն՝ քննարկման առարկա դարձնելով ոստիկանների գործողությունները»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}