Էլբակյան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ»-ից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, քվեարկողը կողմ է՝ հայ մայրերը Հայաստանում օրոր չասեն»
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ»-ի հիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Հայաստանում 2018 թ․-ին իշխանության եկած կապիտուլյացիոն վարչակարգի «շնորհիվ» ադրբեջանական ժողովրդական բանահյուսության իղձերը կյանքի կոչվեցին։ Մի հատված «Փչացած հայ» վերնագրով մեյխանայից․
«Qarabağ Azərbaycanın, sən bunu bilməlisən // Ղարաբաղն Ադրբեջանինն ա, դու սա պիտի իմանաս
O mindar əllərivi bu torpaqdan üzməlisən // Էդ մունդառ ձեռքերդ էս հողից պիտի մաքրես
Sənə cənnət haramdı, cəhənnəmdə ölməlisən // Քեզ դրախտը հարամ ա, դժոխքում պիտի սատկես
Heç anıv-bacıv bəri çalmasın lay-lay erməni // Մայրերդ ու քույրերդ էլ երբեք օրոր չպիտի ասեն, հա՛յ»։
Հայաստանի դե-ֆակտո օկուպացիոն վարչակարգը շարունակում է մնալ թյուրքական աշխարհի բնական դաշնակիցը։
Հունիսի 20-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, որ քվեարկողը կողմ է, որ հայ մայրերն ու քույրերն էլ Հայաստանում օրոր չասեն»։
Հարակից հրապարակումներ`
- Պատվազուրկ և անթասիբ ռեպորտաժ էր․ Էդգար Էլբակյանը ՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի մասին
- Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին. Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Հայոց հողի վրա թուրքական գործակալների ճակատագիրը եղերական մահն է