Թշնամին շարունակում է ամրանալ, ինչը ծայրահեղ դժվարացնելու է Ադրբեջանի հետ հնարավոր բանակցությունները. Աբրահամյան
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածում անվտանգության միջոցառումներ իրականացնելու, հարակից բնակավայրերի և նրանց բնակիչների նվազագույն պաշտպանությունն իրականացնելու փոխարեն իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից։
Իսկ թշնամին սահմանագծին շարունակում է ամրանալ, ապահովել առաջնագծի ենթակառուցվածքը, իսկ Հայաստանի իշխանության միակ հավաստիացումն այն է, որ այդ ամենը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածներում է՝ Քարվաճառի և Քաշաթաղի կողմից։
Այսօր Բերձորի հատվածում ադրբեջանական շարասյուններն աչքներիս առաջ բարձրանում էին Քաշաթաղի հյուսիսային հատվածներ, ենթադրելի է Սյունիքի հատվածի հետ հարակից ուղղությամբ։ Հիմնականում կենցաղի ապահովման միջոցներ էին։
Հասկանալի է, որ Ադրբեջանը սեզոնային առանձնահատկություններն օգտագործելով ամրանալու է Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հարակից հատվածներում, ինչը ծայրահեղ դժվարացնելու է Ադրբեջանի հետ հնարավոր բանակցությունները և նրանց զորքերի՝ ելման կետեր վերադարձը»։
Հարակից հրապարակումներ`
- Կութում ադրբեջանցիները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են. ՄԻՊ
- Կութ գյուղի հովվի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել. ՊՆ
- Փաշինյանը չի կարող զգալ այն, ինչ մենք ենք զգում Արցախը նման կարգավիճակով, սահմանագծով տեսնելիս, Արցախ մեկնելիս. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախին պետք է վերադարձնել կայուն զարգացման, խաղաղության և անվտանգության փուլը
- Կարևոր ուղղություններից պետք է դառնա պատերազմի մասնակիցների առողջական խնդիրների սպասարկումը հետագա տարիներին. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ