Պարտադիր զորակոչի տարիքը հասցնել 21-ի. «Ազատ Հայրենիք»
«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում այսօր այցելել է Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքները։ Նշված քաղաքներում քարոզչական երթերի ընթացքում քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։
«Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հարցեր են ուղղվել բանակաշինության և քաղաքաշինության վերաբերյալ։
«Ազատ Հայրենիք» դաշինքի թեկնածու Դավիթ Հովհաննիսյանի պատասխանում հնչել են հետևյալ թեզերը.
«Զինվորականների պրոֆեսիոնալիզմի մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ներդնել ռազմական պատրաստվածության եվրոպական չափանիշներ և պարտադիր զորակոչի տարիքը հասցնել 21-ի:
Զինված ուժերի կառուցվածքը պետք է փոխվի այնպես, որ բարելավվի մարտական կառավարման որակը և ընդլայնվի տակտիկական ստորաբաժանումների մարտական կարողությունները: Հայաստանի ռազմական հայեցակարգը պետք է ունենա այն ելակետային մոտեցումը, որ երկրի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ բավարար ռազմական հավասարակշռություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ուստի հայկական զինված ուժերի ռազմական հզորությունը պետք է հավասար լինի Ադրբեջանի զինված ուժերի ռազմական հզորությանը և Թուրքիայի զինված ուժերի ռազմական հզորության 1/3-ին:
Մայրաքաղաքը և նրա արբանյակային քաղաքները կդառնան ոչ նյութական արտադրության կենտրոն, իսկ նյութական արտադրությունը կապակենտրոնացվի տարածաշրջանային քաղաքային ագլոմերացիաներում: Մարզային քաղաքային կենտրոնները կապվելու են միմյանց և մայրաքաղաքի հետ ժամանակակից տրանսպորտային հաղորդակցության միջոցներով: Պետությունը կիրականացնի բնակչության բնակության պայմանների բարելավման ծրագիր, որը թույլ կտա անշարժ գույքի սեփականատերերին իրենց գույքի փոխանակման կամ վաճառքի միջոցով ձեռք բերել նոր ժամանակակից տներ զարգացած սոցիալական ենթակառուցվածքներ ունեցող շրջաններում»։
Հարակից հրապարակումներ`
- «Ազատ Հայրենիք» դաշինքն այցելել է Լոռի և Տավուշ
- «Ազատ Հայրենիք» դաշինքը այսօր քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում
- «Ազատ Հայրենիք» դաշինք. Միասնական ուժերով կարող ենք դրական տեղաշարժ ապահովել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ