Հայաստանին հիմա շատ մեծ գումարներ են պետք. Արամ Սարգսյան
«Շատ կարևոր եմ համարում ներդրումները և ներդրումենրի համար համապատասխան հարկային և օրենսդրական դաշտի ստեղծումը»,- ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, կուսկացության ընտրական ցուցակը գլխավորող Արամ Զ. Սարգսյանը՝ պատասխանելով քաղաքացիներից ստացած հարցերից մեկին:
Նրա խոսքով, ներդրողը պետք է վստահ լինի, որ իր իրավունքները ՀՀ-ում ապահովված են, և խախտումների դեպքում ինքը կարող է այն վիճարկել արդար դատարանում:
Ա. Սարգսյանը կարևորում է արտաքին ներդրումները:
«Հայաստանին հիմա, առավել ևս պատերազմից հետո, շատ մեծ գումարներ են պետք, որ կարողանանք կարճ ժամանակում ոտքի կանգնել և մեր կուսակցությունն ամեն ինչ անելու է օժանդակելու արտաքին ներդրումները, առավել ևս սփյուռքահայ մեր եղբայրների կողմից»,- ասաց նա:
Կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի խոսքով, ստեղծելու են բիզնես միջավայր, օրենսդրությունն այնպես են ձևակերպելու, որ մարդիկ շահագրգռված լինեն Հայաստանում բիզնես սկսելու համար:
«Բայց բիզնես սկսելու համար ավելի կարևոր մեկարկային կետ լինելու է հանքարդյունաբերության զարգացումը, որ մուլտիպլիկատիվ էֆեկտով բերելու է հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ և ներդրումների հոսք»,- ասաց նա:
Ա. Զեյնալյանը նշեց, որ իրենք ավելացնելու են դատավորների քանակը, որպեսզի դատարաններն ավելի արագ քննեն գործերը, իսկ բիզնես միջավայրի համար չափազանց կարևոր է դատաքննությունների արագությունը, արդյունավետությունը ու հավատը դատարանների նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա «Հանրապետության» ցուցակում. Մեկը՝ Ֆաբերլիկից, 44-ը՝ չաշխատող
- Երբ որ թշնամին սահմանիդ է կանգնած, այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում. Արամ Սարգսյան
- «Հրապարակ». «Վեդի ալկո»-ի Մանվել Ղազարյանը ընտրություններին կմասնակցի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ