Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դարձել է քաղաքական իշխանության գործիք․ Արփինե Հովհաննիսյան
Այսօր ՀՀ-ում մենք կարող ենք խոսել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի մասին։ Այս մասին Հայաստան դաշինքի մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Կոռուպցիայի դեմ պայքարը դարձավ անարդյունավետ, վերածվեց քաղաքական գործիքի, և այսօր ՀՀ –ում կարող ենք խոսել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ այդ պայքարի իմիտացիայի մասին։ Հայաստանն աշխարհի այն քիչ պետություններից է, ոտրեղ բազմաթիվ են կոռուպցիայի դեմ պայքարող մարմինները։ Ահռելի շատ քանակի կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններ, իսկ իրականում ՝ այն մարմինները որոնք իրենց ստեղծման փաստի ուժով պետք է պայքարեին կամ գոնե ցույց տային, որ պայքարում են, նույնիսկ դա ցույց չեն տալիս»,- ասաց նա և որպես օրինակ բերեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Նրա գնահատմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դարձել է քաղաքական իշխանության գործիք։
«Անդամների նշանակման կարգը միտումնավոր, քաղաքական նպատակներով վիժեցվեց և տեղի ունեցան բացառապես քաղաքական նշանակումներ ։ Մինևդեռ հանձնաժողովը պետք է լիներ ապաքաղաքական մարմին, որը պահանջվում է տարբեր միջազգային փաստաթղթերով»,- ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով ՝ քարոզարշավի թեժ պահին,իշխանությունը փորձեց դեռևս 1,5 տարի առաջ թափուր մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի տեղը՝ համալրելով պատգամավորներից մեկի կնոջով։ Այս կերպ ցույց տալով, որ կաևոր է ունենալ քաղաքական նշանակում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք առաջարկում ենք մարդկանց քաշքշուկների մեջ չգցել. Արփինե Հովհաննիսյան
- Հունիսի 18-ին նախատեսված է հակադիր քաղաքական ուժերի հանրահավաքները ՝ նույն վայրում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին