Փորձագետի կարծիքով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում չի քննարկվի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը չի ընդգրկվել Բրյուսելում հունիսի 14-ին մեկնարկելիք գագաթնաժողովի օրակարգում`դաշինքի ներսում առկա հակասությունների, ինչպես նաև երկու երկրների վերաբերյալ զեկույցներում բավարար առաջընթացի բացակայության պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին ասել է արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի առաջատար փորձագետը Գուստավ Գրեսելը:
«Նախ, տարաձայնությունները պահպանվում են: Այս թեմայի քննարկումը ժամանակ և էներգիա կպահանջեր այլ հարցերի լուծման հաշվին: Դեռ կան երկրներ, որոնք թերահավատորեն են վերաբերվում դաշինքի ընդլայնմանը»,-ասել է լրատվական գործակալության զրուցակիցը: Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ն չի քննարկի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը:
Փորձագետը նաև նշել է, որ Ուկրաինան և Վրաստանը դեռ շատ անելիքներ ունեն` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհով առաջ շարժվելու համար, և այդ ուղղությամբ մինչ այժմ ակնհայտ առաջընթաց չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան