Այլ պարագայում առաջինը տոմսդ գնիր և մեկնիր մի այլ տեղ, քանի որ դու էլ Հայաստանը չես սիրում. Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրել.
«Փաստորեն 13 տարի պահանջվեց, որ իրազեկեին, թե թաթար-մոնղոլները ոչ թե անձերի մասին էիր ասում, այլ պետական կառավարման։ Այն, որ 13 տարի լրատվական դաշտում, ԱԺ ամբիոնից հնչած ելույթներում, հարցազրույցներում, սխալ էին օգտագործում, պիտակավորում, վիրավորում և որպես արդյունքում ունեցանք թշնամանք, հեչ տեղին չէր հա՞ էն ժամանակ ասել` ազգ սխալ եք հասկացել, կամ գոնե փաք կուսակցական հանդիպումներում բացատրեին, որ տղեք մի´ արեք դա հանրային, ես այլ բան եմ ասել, բա ես պետական այր եմ, իմ խոսքը սխալ մի օգտագործեք:
Աստված պահապան մեր ազգին, որ մի օր ունակ լինի ձևակերպել ազգային երազանք՝ վերականգնել մեր հայրենիքը 1994-ի սահմաններով և գնա դրա հետևից:
Դե իսկ մնացածը մեկնաբանեմ հենց իր տրամաբանության մեջ։ Եթե Քոչարյանի, Սարգսյանի կամ մնացածների ծրագրերում Արցախի Հանրապետության տարածքի մի մասի վերականգնումն իր համար նշանակում է նոր պատերազմ, ապա իր առաջարկը նշանակում է բրախել ամբողջ Արցախը և օգնել իրագործել արցախահայության ցեղասպանություն։
Իսկ իրականության մեջ մեր պատերազմը չի ավարտվել և այո´ պետք է պատերազմի պատրաստվել։
Այլ պարագայում առաջինը տոմսդ գնիր և մեկնիր մի այլ տեղ, քանի որ դու էլ Հայաստանը չես սիրում։ Հիշացնեմ Մոնթեի խոսքը. եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայ ազգի պատմության վերջին էջը»։
Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մասնավորապես ասել է.
«Ամբողջ աշխարհի համար Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս: Այդ մարդիկ միջազգայի օրենքով իրենց տերիոտորիալ ամբողջականությունը մասամբ վերականգնել են, դեռ մի մասը ռուսական խաղաղապահների ձեռքում է մնացել: Ո՞վ է բողոքում նրա դեմ: Ոչ ոք: Որևէ մեկը դատապարատե՞ց Ադրբեջանին այդ գրացումների համար:
Ցույց տվեք որևէ երկիր: Ինչ որ հումանիտար հարցերով այո, դատապարատում է աշխարհը: Բոլորն են ողջոնել: ՄԱԿ-ի խարտիային լրիվ համապատասխան բան է, տարածքային ամբողջականության ապահովում: ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների իրավունքն է պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ