Մենք Ուկրաինայի ինքնաթիռները պարզապես չենք ընդունի. Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ի պատասխան բելառուսական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքով արգելելու որոշմանը, Մինսկը չի ընդունի Ուկրաինայից ժամանող չվերթները: Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ուկրաինան մայիսի 26-ից արդեն դադարեցրել է թռիչքները Բելառուսի հետ՝ Մինսկում Ryanair չվերթի արտակարգ վայրէջքից հետո: Կիևը արգելեց նաև ուկրաինական ավիաընկերությունների ինքնաթիռների մուտքը հարևան երկրի օդային տարածք և փակեց Ուկրաինայի երկինքը բելառուսական թռիչքների համար:
Այսպիսով, Կիևը հետևեց ԵՄ երկրների օրինակին, որոնք եվրոպական ավիափոխադրողներին խորհուրդ էին տալիս խուսափել Բելառուսի վրայով թռչելուց և փակել իրենց օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար:
«Քանի որ Ուկրաինան փակեց մեր համար թռիչքները, ուստի մենք Ուկրաինայի ինքնաթիռները պարզապես չենք ընդունի»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Pool Pervyi Telegram-ալիքը, որը մոտ է նրա մամուլի ծառայությանը: