Այս պահի դրությամբ եթերաժամի րոպեների բաշխվածության մեջ որոշակի տարբերություն կա. ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ
«ՀՌՀ մշտադիտարկումները շարունակվում են և վերջնական արդյունքները կհրապարակվեն ընտրությունները ամփոփելուց հետո»,-ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը։
Նա տեղեկացրեց, որ դիտարկվել է բոլոր տեսակի վճարովի և անվճար եթերաժամանակները, վճարովի քարոզչական նյութերը և առանձին լրատվական թողարկումերը, թե որ ուժին քանի րոպե ժամանակ է տրվել։
«Այս պահի դրությամբ եթերաժամի րոպեների բաշխվածության մեջ որոշակի տարբերություն կա, բայց վերջնական եզրակացություն կարելի է անել ընտրության ավարտից հետո»,- ասաց Դավիթ Մարգարյանը
ՀՌՀ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ բողոքներ են եղել, բայց չի հնչեցնի թե ինչ բնույթի են եղել և հավելեց, որ մինչև ընտրություններն էլ եղել են որոշակի բողոքներ քաղաքական ուժերի և տեսալսողական ծառայություններ մատուցողների կողմից։
«Որոշակի նյութերում նրանք խնդրահարույց պահ էին տեսել և մեզ էին դիմել, դրա վերաբերյալ տրվել է պարզաբանում, ՀՌՀ -ին դիմել էր նաև Հանրային հեռուստաընկերությունը»,-հայտնեց ԿԸՀ տեղեկատվական կենտրոնի բանախոսը։
Նրա խոսքով՝ ընթացիկ մշտադիրտարկումների արդյունքում որոշակի տեխնիկական թերացումներ են նկատվել, որոնց մասին տեղեկացվել են տեսալսողական մեդիայի համապատասխան ծառայություն մատուցողը և դրանք արագ ուղղվել են։