Ոստիկանություն. «Հայաստան»-ի Սիսիանի գրասենյակից բերման ենթարկվածներ չկան
Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։ Այս մասին հայտնում են ոստիկանութունից՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։
«Նշենք, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ»,-ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սիսիանում շտաբերի խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է. «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ
- News.am «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարների տներում խուզարկություններ են անցկացվում