Թշնամին ցնծության և միաժամանակ զարմանքի մեջ է. Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայքը պարտվեց…
Թշնամին ցնծության և միաժամանակ զարմանքի մեջ է: Իմանար, որ Հայաստանում բնակվող ժողովրդի մեծամասնությունն այսքան սիրով կլցվեր Արցախը կործանած ուժի հանդեպ, շուտ կգրավեր:
Փաստորեն, մեծամասնությունն ուրախ է և երջանիկ:
Հ․Գ․ 21-րդ դարի Հայաստանում խախտվեցին քաղաքագիտական բոլոր տեսությունները: Չգործեց նույնիսկ ինքնապահպանման բնազդը:
Սա ուղղակի աղետ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին