Գոռ Սեդրակյանին ՀՔԾ-ի կողմից մեղադրանք է առաջադրվել
Փաստաբան Գայանե Պապոյանը տեղեկացնում է․
««Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել, ինչպես նաև քննիչը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։
Գոռ Սեդրակյանի չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը կապված է իր քաղաքական գործունեության հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին