Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կկառուցվի 14, 16 20-հարկանի շենքեր
Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում նախաեստվում է կառուցել 6 հարկանի առևտրի կենտրոն, ինչպես նաև 14, 16 20 հարկերից բաղկացած հյուրանոցային և գրասենյակցային մասնաշենքեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը ներկայացրեց որոշման նախագիծը, համաձայն որի Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում գտնվող «Ջրառ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.194615հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «ջրային» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի», իսկ Տիգրան Մեծի պողոտայի հ.55/3 հասցեում գտնվող «Պար Սամ Եղբայրներ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.130476հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել «ջրային» հողերի կատեգորիա։
Գ.Խաչատրյանը նշեց, որ Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում ընկերության կողմից նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր՝ 2 ստորագետնյա և մինչև 6 վերգետնյա հարկերով առևտրի կենտրոնից, ինչպես նաև 14, 16 20 հարկերից բաղկացած հյուրանոցային և գրասենյակային մասնաշենքերից:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն ասաց, որ ինքը դեմ է քվերակելու այս որոշմանը:
«Գաղտնիք չէ, որ երևի թե հերթական «Երևան սիթի» կվերխոյանա համայնքային այդ նախկին տարածքում: Ինձ հետաքրքիր է, որ այս նուրբ հարցերի մեջ առանց շատ խորանալու՝ ուղղակի արագ-արագ այս ամեն ինչը տալիս ենք որպես շինթույլտվություն»,- նշեց նա:
Որոշումն ընդունվեց՝ 30 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ: