Քաղաքական 14:18 27/06/2021 Հայաստան

Խոսքը գնում է ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող 200 հազար քվեի մասին. Արամ Վարդևանյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նիստում ներկայացրեց «Հայաստան» դաշինքի դիմումը, որտեղ թվարկված են մինչև քվեարկությունը և քվեարկության օրն արձանագրված խախտումները, պահանջվում է որոշում ընդունել ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու ու վերաքվեարկություն նշանակելու մասին։

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ իրենք փորձել են ներկայացնել հարցը ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանության մեջ, այլ ընտրական գործընթացի ողջ շղթայի մեջ։

«Քանի որ, կարծում ենք, որ հենց այս ընտրություններում ամբողջ շղթայի բացահայտումն է,  որ առանցքային նշանակություն ունի, թե ինչ տեսակ խնդիրներ, խախտումներ, այդ թվում համակարգված խախտումներ են տեղի ունեցել»,- նշեց Վարդևանյանը։

Նա տեղեկացրեց ԿԸՀ-ին, որ ընտրական գործընթացների ողջ շրջանում առաջին անգամ ՀՀ-ում որպես իրավական փաստ արձանագրվեց իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանքը վարչական դատարանի կողմից կայացված վճռով։

«Նշված հանգամանքը ևս առանացքային նշանակություն ունի, քանի որ այլևս փաստ է, որ այս գործընթացում նման տեսակ միջոց օգտագործվել է»,- ասաց Արամ Վարդևանյանը։ 

Նա նշեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է Սահմանադրական դատարանում հարցերը համակցության մեջ և առանձին-առանձին բարձրաձայնելու մասով, այս ընթացքում նաև բավականին բարդ աշխատանք է տարվում ընտրական ցուցակները ուսումնասիրելու մասով, և այդ հարցում արդեն որոշակի խնդիրներ արձանագրվել են, որոնք կամփոփվեն ու կներկայացվեն ՍԴ։

«Պատիվ ունեմ» դաշինքը և  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նույնպես դիմում-բողոքներ են ներկայացրել ԿԸՀ։

Լրագրողների հետ զրույցում Արամ Վարդևանյանն ասաց, որ ատելության խոսքը պարզապես բառեր չեն, եթե  դա հնչում է նաև իշխանական դիրքից հանդես եկող ուժի կողմից, որը շրջապատված է մշտապես բոլոր հավաքների ժամանակ երևի թե հազարավոր ոստիկաններով։

«Հիմա  պատկերացրեք, երբ նման խոսքեր են հնչում՝ «համայնքի ղեկավարների գլուխները ջարդվել են, փռելու են ասֆատին», «վենդետա անելու են»...

Այս արտահայտություններն ուղղակի ազդեցություն ունեցել են ընտրական գործընթացի վրա»,- ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է  վարչական ռեսուրսի օգտագործմանը, նա նշեց, որ երբ օգտագործվում է վարչական ռեսուրս, խաթարվում է ընտրական գործընթացի հավասարությունը, իսկ հավասարության  խաթարումը, բնական է, ազդեցություն է ունենում հենց քվեարկության վրա։

Նա նշեց, որ ավելի քան 109 հազար  անձի անձնագրերը չեն գործել, և հանձնաժողովի անդամները ստիպված են եղել համակարգչի միջոցով լրացնել տվյալները։

«Ես կարող եմ կասկածել, որ իրականում մասնագետի կողմից այդ պահին լրացվել է ոչ թե այն անձի տվյալները, որը ներկայացրել է անձնագիրը, այլ մեկ անձի տվյալ։ Կարող եմ կասկածել», - ասաց նա։

Անդրադառնալով զինվորների քվեարկությանը զինգրքույկներով,  Արամ Վարդևանյանը նշեց, որ զիվորական գրքույկի կեղծման  մեխամիզմերը կարող են շատ լինել, շատ չարաշահումներ լինեն։

«Եթե դիտարկում ենք անձնագրերի, զինվորների հետ կապված խնդիրները, շրջիկ մեխանիզմի հնարավորության խնդիրը, խոսքը գնում է 200 հազար ձայնից ավելի քվեների մասին։ Դա ընտրությունների  ելքն ամբողջությամբ փոխող թիվ է։ Այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են Սահմանադրական դատարան»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ պատրաստում են ՍԴ իրենց դիմումը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, օրենքի համաձայն՝ այսօրվա արդյունքների ամփոփումից հետո  հնգօրյա ժամկետում։

Նա ասաց, որ ՍԴ-ում վեճի լուծումից հետո  նոր կքննարկեն մանդատների հարցը։

Արամ Վարդևանյանի ներկայացմամբ,  ՍԴ-ն ունի երեք տեսակ որոշում, որ կարող է ընդունել՝ ընտրության արդյունքները ճանաչել անվավեր, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել ու նշանակել երկրորդ փուլ, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։

«Սահմանադրական դատարանում վարույթը, որն այս անգամ տեղի է ունենալու, նախկինում երբեք չի եղել։ Նախկինում իրավիճակը հետևյալն էր՝ դիմող կողմը պետք է ստանձներ քննիչի, դատախազի, ոստիկանի դերը, բերեր ապացույցներ, փաստաթղթեր և այլն։ Նոր ՍԴ մասին սահմանադրական օրենքի տրամաբանությունը հետևյալն է՝ դիմողի կողմից հայտնած տեղեկություններն հավաստի են մինչև հակառակը չի ապացուցվել։

Մենք կասկածն ենք բարձրաձայնում, այսինքն մենք բարձրաձայնում ենք 109 հազար մարդկանց մասով կասկած, ընտրական ցուցակների ուռճացման մասին կասկած,  որ կարող էին օգտագործել մարդկանց տվյալներ, որոնք ՀՀ-ում չեն ու չեն էլ եղել, կամ եղան հոսանքազրկումներ ձայների հաշվարկի ժամանակ, մատյանում գրանցված է լինում 1000 անձ, վերջին արձանագրությունում 1105, այսինքն 105-ը հայտնվել է»,- ասաց նա։

Արամ Վարդևանյան ընդգծեց՝ առավել քան լուրջ հիմնավորումներով, իրենց կողմից  բարձրաձայնվող հիմնավոր տեղեկություններով ու մտահոգություններով դիմելու են ՍԴ և առավել քան վճռական են լինելու։

«Սահմանադրական դատարանում ընտրությունների վեճը ոչ թե մաթեմատիակական վեճ է, ընտրությունների ամբողջ շղթայի գնահատումն է՝ սկսած այն հարցից, որ վարչապետի  պատոնակատարը փաստացի հրաժարական տալով պաշտոնից, մնացել է պաշտոնի, ատելության խոսքից մինչև վարչական ռեսուրսի չարաշահում, հունիսի 20-ին հատուկ թռուցիկներ բաժանելը «Հայաստան» դաշինքի վերաբերյալ և այլն»,- ասաց նա։

Արամ Վարդևայանը շեշտեց՝ սկսում են սահմանադրական արդարադատության փուլը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}