Քաղաքական 18:41 28/06/2021 Հայաստան

Այսուհետ կլսեք, թե ինչպես է նա իր բոլոր մեղքերը փորձելու բարդել այդ 688,761 մարդկանց վրա․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է

«1+688․760=688.761 կապիտուլյանտ 223 օրում
2021 թվականի հունիսի 27-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայ ժողովրդի պատմության մեջ մի շատ ուշագրավ արձանագրում է կատարել։ Պաշտոնական հաղորդագրության մեջ այն ձևակերպված է իբրև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ» որոշում, որում արտացոլված են նաև կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների օգտին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ 2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություն տեղի չի ունեցել, այլ կազմակերպվել է իշխանության բռնազավթում, ուստի ԿԸՀ-ի արձանագրումները ունեն այլ իմաստ և բովանդակություն։ Այդ որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ հայ ժողովրդի ամենամեծ թշնամու և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանի կողմից առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կողմ է քվեարկել 688․761 քաղաքացի։

Քանի որ այդ «ընտրություն» կոչված խեղկատակության հիմնական նպատակը եղել է ոչ թե իշխանության կազմավորումը, այլև 2020 թվականի 44 օրվա կործանարար պատերազմի պատասխանատվությունը այլոց վրա բարդելու հնարքը, ստացվում է, որ, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին գոյություն ուներ ընդամենը մեկ կապիտուլյանտ, ով, բոլորից թաքուն և գաղտագողի ստորագրել էր հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների, հսկայական տարածքային կորուստների և պետությանը պատճառած միլիարդավոր դոլարների վնասից հետո Հայրենիքի թշնամուն հանձնելու նենգ և դավադիր փաստաթուղթը, ապա 2021 թվականի հունիսի 27-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է, որ այդ կարճ ժամանակահատվածում, դավաճան կապիտուլյանտների թիվը ավելացել է՝ կազմելով 688,761 մարդ։ Այն կազմում է Հայաստանում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 26,5%-ը, տվյալ պահին աշխարհում ապրող հայերի՝ 7,6%։ Անշուշտ, մեկ ժողովրդի համար այդքան մեծ թվով դավաճաններ ունենալը շատ մեծ շռայլություն է։ Այդ մարդկանց միավորում է սեփական կարծիքի բացակայությունը, իրենց հրամցված շտամպային մտածողությունը, խեղված արժեքային համակարգը, այլոց հանդեպ ունեցած ատելությունը, իրենց մեղքերն ու անհաջողություններն այլոց վերագրելու բարդույթը, այլոց հանդեպ  ատելության հողի վրա մեկ անձի հանդեպ իրենց ունեցած չհիմնավորված և  հիվանդագին վստահությունը, պետականության զգացողության բացակայությունը, հեղինակավոր մարդկանց՝ գիտնականների, զինվորականների, հոգևորականների, հաջողված գործարարների, մշակութային գործիչների տեսակետներին հակադրվելու՝ իրենց ինքնաարտահայտման հիվանդ զգացողությունը և այլն։

Հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին և ամենամեծ թշնամուն, որը նաև ամենամեծ ստախոսն ու սրիկան է, այս պահն հաջողվել է բազմաթիվ մանիպուլյացիաներով և ապօրինություններով իր կողմից իրականացված մեղքերն ու դավաճանությունը բարդել ևս 688․761 մարդու վրա։ Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց և բունկերում պատսպարվելու առաջին իսկ րոպեներից նա սկսեց իր հանցանքներն այլոց վրա բարդելու գործընթացը։ Շուշին թշնամուն առեղծվածային կերպով հանձնելու հայրենադավ որոշումը դրա վառ ապացույցն էր։ Պարզվեց, որ առաջին օրը դրա մեղավորը Գագիկ Ծառուկյանն ու նրա ստեղծած կամավորական ջոկատն էր, հետո Շուշիի անկման մեղավոր դարձավ Արթուր Վանեցյանն ու իր կամավորական ջոկատը, հետո՝ մեղավորության հերթը հասավ ժամանակին Շուշին ազատագրած Սեյրան Օհանյանին, այնուհետև՝ մեղավորը դարձավ Օնիկ Գասպարյանը։ Այսուհետ կլսեք, թե ինչպես է նա իր բոլոր մեղքերը փորձելու բարդել այդ 688,761 մարդկանց վրա, որոնք կամավոր ստանձնեցին դավաճանին և թշնամուն վերստին աջակցելու հայրենադավ առաքելությունը՝ կործանելով ոչ միայն սեփական երկիրն ու իրենց ճակատագիրը, այլև վարկաբեկելով հայ ժողովրդին՝ ողջ աշխարհի առջև։

Անկախ ամեն ինչից, փաստը մնում է փաստ, որ իրականությունը չի փոխվում, այս ընտրություն կոչված խեղկատակությունը ոչինչ չի նշանակում․ Հայրենիքը մնում է  հանձնված թշնամուն և այն մեզ ոչ ոք դեռ չի վերադարձել, զոհերը երբեք հարություն չեն առնելու, գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, պատճառված վնասները մեզ ոչ ոք չի փոխհատուցելու, իսկ դավաճանը երբեք չի ներվելու»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:30
Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ի՞նչ մասշտաբի գործողությունների է պատրաստ գնալ Իրանը, եթե պարզվի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Այս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են....
Աղբյուր` Panorama.am
22:03
Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի
Լրագրող Անի Գևորգյանը զրուցել է այսօր բերման ենթարկված և ազատ արձակված Կիրանց գյուղի բնակչի հետ։ Նա պատմել է, որ կանգնած է եղել, ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
22:01
Հայաստանը ևս 100 մլն դոլար վարկ կվերցնի
Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ...
Աղբյուր` Panorama.am
21:25
Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2021 թ.-ի մարտ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նախորդ շաբաթվա ընթացքում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թեհրանում հարյուրավոր բնակիչներ սգո ցույց են անում
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՇՄՆ-ն չի կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները, դրանք քանդվել են
«Հետքը» գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձակվել, նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:02
Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանը փորձել է քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում։ Նա մասնավորապես ցուցադրել է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}