![](https://panorama.am/news_images/844/2530702_1/img_05072021_202056_790_x_444_pixel.thumb.jpg)
Վրաստանում ԼԳԲՏ համայնքի «Արժանապատվության երթը» չի կայանա
Վրաստանում ԼԳԲՏ համայնքի ՝«Արժանապատվության երթը» չի կայանա, այս մասին հայտարարություն են տարածել «Հպարտության շաբաթվա» կազմակերպիչները:Ինչպես տեղեկացնում է aliq.ge-ն, հայտարարության համաձայն, «պատերազմ է հայտարարվել քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական արժեքների և երկրի եվրոպական ուղու դեմ»:
«Երկրի կառավարության ներկայիս գործողությունները մեկ անգամ ևս պարզաբանեցին, որ քաղաքական իշխանությունները չեն ցանկանում կատարել իրենց անմիջական պարտականությունը: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խայտառակ, բռնի, հակապետական և հակաարևմտյան հայտարարությունը և համակարգված բռնության շարունակությունը ռուսամետ խմբերի հանդուրժող, խրախուսող և ռուսական քաղաքականությունը և գործադիր իշխանության անգործությունը իրական վտանգի տակ են դրել Վրաստանի քաղաքացիների առողջությունն ու կյանքը:
Ավելի վաղ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը «Արժանապատվության երթի» մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ երթը Ռուսթավելի պողոտայի հարակից հանրային վայրերում անցկացնելուց՝ մեծամասշտաբ հակաակցիաների պատճառով։
Տարածված հաղորդագրության մեջ ՆԳՆ-ն կոչ է անել պահպանել հասարակական կարգը, ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և գործել օրենքի շրջանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)