Moody's գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:
Ամերիաբանկից մանրամասնում են, որ բանկի ավանդների վարկանիշերի վերահաստատման և հեռանկարի փոփոխության հիմքում ընկած են բանկի ճկուն և արդյունավետ աշխատանքը բարդ ժամանակներում, ակտիվների կայուն որակը, ֆինանսական միջոցների ներգրավման բազան, ինչպես նաև շահութաբերության աճող ցուցանիշներն ու բարձր իրացվելիությունը:
Համաձայն Moody’s գործակալության` Ամերիաբանկի ակտիվների որակը կմնա կայուն շնորհիվ բանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման և արտարժույթով արտահայտված վարկերի գծով նվազեցված ռիսկի: Ըստ գործակալության սպասումների, Ամերիաբանկի շահութաբերությունը կշարունակի աճել, մինչդեռ կորուստների կլանման ունակությունը կմնա կայուն: Ակնկալվում է, որ բանկի իրացվելիության և ֆինանսական միջոցների ներգրավման կառուցվածքը կմնա կայուն ֆինանսավորման դիվերսիֆիկացման, բարձր իրացվելիության և իրացվելիության այլընտրանքային աղբյուրներին հասանելիության շնորհիվ:
«Կայուն» հեռանկարն արտացոլում է Moody’s-ի ակնկալիքներն առ այն, որ Ամերիաբանկը կպահպանի բարելավված վճարունակությունը, իսկ բանկի ակտիվների որակը և կապիտալը կմնան կայուն:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղն իր դռներն է բացել
- «Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
- Ամերիաբանկը որդեգրել է թվայնացման էկոհոմակարգային մոդելը. Արտյոմ Շամցյան
- Ամերիաբանկ. Այսուհետ օնլայն բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրա
- Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման. ՎԶԵԲ գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժ