Հզոր պայթյուն՝ Դուբայի Ջաբալ Ալի նավահանգստում
ԶԼՄ-ները հաղորդել են Դուբայի Ջաբալ Ալի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հաղորդվում է, որ Ջաբալ Ալի նավահանգստում կայանված նավերից մեկի ներսում տարա է պայթել:
Լրատվամիջոցները նշել են, որ հրդեհի հետևանքով մարդկային զոհեր չեն եղել:
«Ալ-Արաբիա» լրատվական ցանցը նույնպես հաղորդել է Դուբայի Ջաբալ Ալի նավահանգստում առևտրայի նավի վրա հրդեհի բռնկման մասին:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները