Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները քննադատող ԵԽ-ի բանաձևին
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի արտգործնախարարությունը բանաձևը որակել է որպես երկերեսանիության կողմնակալ մոտեցման դրսևորում։
Թուրքիայի ԱԳՆ-ում պնդել են, որ զեկույցի բովանդակությունը չի արտացոլում ճշմարտացիությունը։ Նշվել է նաև, որ այս բանաձև բացասական ազդեցություն է ունենալու Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։
Նշենք,որ բանաձևում ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ կիրառվող ահագնացող ճնշումները մտահոգիչ են բնութագրվել: Շեշտվել է, որ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ճնշումները Թուրքիայում սահմանափակում են քաղաքական կուսակցությունների իրավունքների իրացումն ու ժողովրդավարության ամրապնդման մեջ նրանց ունեցած դերը: Բանձևում նշված է, որ այս ճնշումները անմիջական կապ ունեն երկրում մարդու իրավունքների դրամատիկական վիճակի ու իրավական պետության ոչնչացման հետ: