Իրավունք 12:26 11/07/2021 Հայաստան

Փաշինյանի վարքագիծը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության, վրեժխնդրության տարրեր. Դավիթ Հարությունյան

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը, այժմ բացատրություններով հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

«Ժամանակակից ժողովրդավարական երկրներում ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են համընդհանուր ճանաչում  գտած սկզբունքներին համապատասխան։ Դրանք են՝ ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքները։

Գտնում ենք, որ  Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություննրը տեղի են ունեցել այդ սկզբունքներից երկուսի՝  հավասարության և ազատության սկզբունքների կոպտագույն և շարունակական խախտումներով, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա՝ հանգեցնելով  ժողովրդավարության սահմանադրական հիմնարար սկզբունքի ոտնահարմանը»,- ասաց նա։

Դ. Հարությունյանի խոսքով, բազմաթիվ խախտումներ տեղի են ունեցել  քվեարկության օրվա ընթացքում, սակայն նպատակահարմար չեն համարում դրանց անդրադառնալ, քանի որ, իրենց գնահատմամբ, արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են  ժողովրդավարական հասարակությունում, տեղի են ունեցել նախընտրական փուլում։

«Ուստի մեր դիմումի շրջանակներում ՍԴ-ում քննարկման առարկա ենք ցանկանում դարձնել  ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային  խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի պատմության ըթնացքում»,-ասաց նա։

Դ.Հարությունյանն ընդգծեց՝ դրանք երկակի հարված կարող են հասցնել մեր պետականությանը. «Մի կողմից այդ խախտումներն ուղղակի ապալեգիտիմացնում են Ազգային ժողովը, որի հետևանքով շղթայական առումով վտանգվում է  ԱԺ-ի կողմից հետագայում  ձևավորվող  մարմինների լեգիտիմությունը։

Մյուս կողմից նման խախտումների հանդուրժումը, դրանց կոշտ չարձագանքելը ձևավորելու է դրանց թույլատրելիության պրակտիկա հետագա տարիների համար՝ վտանգելով Հայաստանի ժողովրդավարական ապագան։

Նա հայտարարեց, որ դիմումը կներկայացնի 9 թեզերով։

Դավիթ Հարությունյանը որպես առաջին թեզ նշեց. «Ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, հոգեբանական  ահաբեկումն ու նվաստացումը կոպտորեն ոտնահարում են ազատ ընտրության սկզբունքի էությունը»։

Նա նշեց, որ ընտրողը պետք է պաշտպանված լինի սպառնալիքներից և այնպիսի սահմանափակումներից, որոնք կարող են հանգեցնել ընտրություն չկատարելուն կամ ազդել իր կամքին համապատասխան ընտրություն կատարելու վրա։

«Ընդ որում, անկախ նրանից այդ սպառնալիքները հնչեցվել են  իշխանության ներկայացուցիչների, թե այլ անձանց կողմից՝ պետության պոզիտիվ պարտականությունն է կանխարգելել նման խախտումները և նախատեսել պատասխանատվության միջոցներ նման դրսևորումների համար»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։ 

Ըստ Դ. Հարությունյանի, երկրորդ թեզն է՝ քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը, լինելով  միաժամանակ հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը.

«Դիտարկելով նախընտրականք քարոզչության ժամանակահատվածը՝ ակնհայտ է, որ այն անցել է ՔՊ կուսակցության  ընտրական ցուցակի առաջին համար և վարչապետի  պաշտոնակատար Փաշինյանի այնպիսի վարքագծի դրսևորմամբ, որը պարունակել է  ահաբեկման, բռնության, վարչական  ներգործության և հետագա վրեժխնդրության հստակ տարրեր, դրանց արդյունքում ձևավորվել է վախի, լարվածության մթնոլորտ և ընտրողը ենթարկվել է  այնպիսի հոգեբանական ճնշման, որը նրան զրկել է ազատ ընտրության հնարավորությունից։

Ընդ որում՝ Փաշինյանի կողմից շարունակաբար հնչեցված ատելության  խոսքն ու սպառնալիքներն ուղղված են եղել ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլ պաշտոնատար անձանց, ընտրողների առանձին խմբերի։

Դրանց բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  դրանք ուղղակիորեն միտված են եղել «հիշեցնելու» հնարավոր հետևանքների մասին՝   նպատակ ունենալով ազդել և ճնշել վերջիններիս ընտրության ազատությունը»։

Դավիթ Հարությունյանի խոսքով, անգամ  իրավախախտներին «անձամբ ասֆալտին պառկացնելու», «լեզուները կտրելու», «վենդետա անելու», «վրեժ լուծելու» սահմանադրական լիազորություն նա չունի, որևէ իրավական նորմ վարչապետին կամ նրա պաշտոնակատարին չի  վերապահում նման գործառույթ։

«Նման հայտարարությունները սահմանադրական այլ մարմնին ուղղակի ցուցում տալու, նրա իրավասության ոլորտ մտնելու, նրանց գործողությունների իրակամացմանն անպօրինի միջամտելու միջոց է»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ իրավախախտները ենթակա են պատասխանատվության, բայց օրենքի առաջ։

«Փաշինյանի կողմից անձամբ պատժելու հայտարարությունից  մարդկանց մոտ կարող է առաջանալ տպավորություն, որ մեղավորության աստիճանը որոշելու  է Փաշինյանն անձամբ, իսկ դա արդեն ակնհայտորեն կարող է պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Նա ներկայացրեց մի քանի դրվագ Նիկոլ Փաշինյանի խոսքից, որից ակնհայտ է  դառնում, որ ուղղված են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին և դրանց հետևորդներին։

Երրորդ թեզը վերաբերում է ազատության իրավունքի խախտմանը։ 

Դատաքննության ընթացքը՝ ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:08
Ոստիկաններն ուժով փորձեցին բերման ենթարկել անհետ կորածի հարազատին
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին, ով անհետ կորոծ և գերեվարված զինծառայողների հարազատների հետ Հանրապետության հրապարակին հարակից...
Աղբյուր` Panorama.am
21:50
Տարոն Սիմոնյան. Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է
ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
20:42
Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:36
Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
Կառավարության շենքի մոտ շարունակում է իրավիճակը լարված մնալ։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները որոշել են փակել Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սպասվում են տեղումներ
Մայրաքաղաքում դեկտեմբերի 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ադրբեջանը զուտ իրավական ակտերով ի սկզբանե իրեն չի համարել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ․ Գևորգ Դանիելյան
Իրավաբան Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական...
Աղբյուր` Panorama.am
20:07
Խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ․ Ռուբեն Նազարեթյան
Դեկտեմբերի 7-ին կայացել է ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հայտավորված են 65 երկրի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Պուտինն ու Բայդենը բանակցում են տեսակապի միջոցով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Աշխարհում նավթի գներն աճում են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում արձանագրվել է նավթի գների աճ։ Ինչպես գրում է Jnews-ը,...
Աղբյուր` Panorama.am
19:35
Նրանք պետություն ղեկավարող չեն, «գյադաների» հավաքածու են․ Տարոն Տոնոյան
«Եթե այդքան լավ տղա են, թող պատերազմի դաշտում գեթ մեկ մասնակցություն ունենային, գեթ մեկ վիրավոր ունենային իրենցից, այդ ժամանակ կմտածեինք,...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկու փողոցների առանձնատների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18։10-ից...
Աղբյուր` Panorama.am
19:12
Թաղավարդում վիրավոր ընկած էինք բաց դաշտում ու թվում էր՝ փրկություն չկար. 44-օրյա պատերազմի վկայություններ
«Հետք»-ը ներկայացնում է 44-օրյա պատերազմի վկայություններ, գրելով․ «Էրիկ Եփրեմյանն ու Վալերի Արամյանը վիրավորվել են...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ապրելու երկիր» կուսակցությունը դրական է գնահատում ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքները
«Ապրելու երկիր» կուսակցության դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն․ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծննողներն ու հարազատները հավաքվել են կառավարության մոտ և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել․Գերասիմ Վարդանյան
Այս պահին ԱԺ շենքի դիմաց հավաքվել են այսօր ԱԺ-ում ծեծի ենթարկված «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներն ու աջակիցները։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Էդ «դուխով» տղեքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք. ՀՅԴ անդամը՝ ՔՊ-ականներին
ԱԺ-ի դիմաց ՀՅԴ-ն շտապ հավաք է կազմակերպել, ներկաները հայտնում են, որ դուրս են հրավիրում ՔՊ-ի պատգամավորներին, որոնք «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
18:20
ՔՊ-ականները «Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին հրավիրել են սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել ու սկսել հարվածել. Վարդևանյան
«Կլսեք տարատեսակ իշխանական մանիպուլյացիաներ, բայց կփորձեմ ներկայացնել ամեն ինչ փաստերով և կխնդրեմ դա էլ ընդունել ի գիտություն»,-...
Աղբյուր` Panorama.am
18:14
Քաղտեխնոլոգ. Եթե ՌԴ-ն որոշի նման քայլի գնալ, ուրեմն հասկանում է՝ փաստաթուղթ ստորագրողը հեռանալու է
«Ես կարծում եմ, պարզ է, որ Ռուսաստանը, աշխարհքաղաքական ցանկացած կենտրոն, պետություն բավականին լուրջ վերապահումով է վերաբերվում Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի․ Էրդողանի կուսակցության փոխնախագահ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում Ադրբեջանի իշխող...
Աղբյուր` Panorama.am
17:58
Փոխհրաձգություն ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին
Ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Պետական ​​սահմանային...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դու ամբողջությամբ սուտ ես, Նիկո՛լ. Աննա Մկրտչյան
«Ոչ մի ճիշտ փաստ, ամեն ինչ սուտ ու կեղծիք»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա...
Աղբյուր` Panorama.am
17:38
15-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մոսկվայի հարավ-արևելքում տղամարդը կրակ է բացել, կան զոհեր և վիրավորներ
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում, անհայտ անձը կրակ է բացել: Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այսօր իշխանությունը մեր ժողովրդին առաջարկում է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու միջև. Աբրահամյան
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Յուրաքանչյուր տասներորդ եվրոպացի մինչև շաբաթվա վերջ վարակված է լինելու կորոնավիրուսով. ԱՀԿ
ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տասներորդ մարդը այս շաբաթվա վերջին վարակվելու է COVID-19-ով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից. Մամիջանյան
«Դուք պատկերացնու՞մ եք, թե Հայաստանն ինչ բանակցային դիրքում է, եթե Հայաստանի պատգամավորի այցից հետո ադրբեջանական կողմը համարձակվում է ԵԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և մի խումբ այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին
«ՊՊԾ աշխատակիցները կանգնած ոչ մի բան չէին անում և ՔՊ-ն իրենց պատգամավորներով, թափթփուկնեով հարձակվել ծեծում էին մեր օգնականներին, որովհետև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}