Երևանում ավտոմեքենա է այրվել
Հուլիսի 24-ին, ժամը 03:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։28-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․Շ․)․ տուժածներ չկան։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ