Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի դատական հայց է ներկայացրել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ։ Սա առաջին դեպքն է, երբ քաղաքացիները համախմբված պահանջում են տնտեսական և առողջական վնասների փոխհատուցում։ Եղել են անհատական դեպքեր, որոնք ցանկալի արդյունքի չեն հասել, այժմ հայցվորները փաստական տվյալներով են մտնում դատարան։
«Չեխական կազմակերչության ներկայացուցիչներն իմ և ընտանիքիս անդամներից մազից, եղունգներից անալիզ են վերցրել։ Լաբորատոր ուսումասիրության արդյունքում հայտնաբերվել է ծանր մետաղների մեծ քանակություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ճոճկան գյուղի բնակիչ Սամվել Սիրադեղյանը։
Նա ասում է, որ առողջական խնդիր ունի։ Հետազոտությունից հետո, հակված է կարծելու, որ հիվանդության առաջացման պատճառը՝ ծանր մետաղներն են։
Առողջական խնդիրներից բացի, բնակիչներն ունեն նաև տնտեսական պահանջներ, Սիրադեղյանը՝ նույնպես․
«Դեբետ գետի ափին մեկ հա հողամաս ունեմ։ Այգի էր, 600 դեղձենի կար։ Գետի ջրով ոռոգելուց հետո ծառերը հետզհետե չորացան։ Հիմա մշակել չեմ կարողանում։ Պոչամբարի նստվածքները մինչև հիմա երևում է, այգուս հողի վրա շերտերով նստած է»։
Ամեն դեպում քաղաքացին հույս չունի, որ դատարանը կբավարարի իրենց պահանջը։ Նրա համզմամբ՝ ապացուցելն է բարդ։ Օրինակ այն , որ ծանր մետաղներն են առողջության վնասման կամ այգու չորացման հիմնական պատճառը կամ որ վնասը հասցրել է կոմբինատը։
«Չեն էլ ցանկանա ապացուցել, քանի որ անկախ դատարան չունենք»,- ասաց նա։
Բոլոր դեպքերում Ճոճկան գյուղի բնակիչն ասաց, որ փորձելու է դատարանում ապացուցել այն , ինչն արդեն ապացուցելու կարիք էլ չունի։
«Փորձնական ենք դիմել դատարան, որպեսզի բարձրաձայնվի և հասարակությունն իմանա, թե հանքավայրի սխալ շահագործումն ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- եզրափակեց տուժած բնակիչը։
Հարակից հրապարակումներ`
- Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաների մեզում մկնդեղ է հայտնաբերվել
- Նահատակի պոչամբարից շրջակա միջավայր թափանցող ծանր մետաղները, թունավոր տարրերը ի՞նչ ինտենսիվությամբ կարող են ներթափանցել մարդու մարմին
- «Ախթալա ԼՀԿ»-ն բարձրացնում է պոչամբարի ափին գտնվող պատվարը, ինչին դեմ են բնակիչները
- «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատողներին չնչին գումարով են վարձատրում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան