Հասարակությունն անտարբեր չէ, պարզապես կայծ տվող չկա, որ առողջ տարրերը բռնկվեն․ Շահե Աճեմյան
«Երեք տարի առաջ ես գիտեի, որ նիկոլենք, իրեն բերող Արևմուտքի մութ ուժերը հանձնելու են Արցախը, Արցախի հարցը լուծելու են ի շահ Ադրբեջանի, բայց երբեք չէի պատկերացնի, որ Արցախից հետո հերթը գալու է Հայաստանին, բայց 44-օրյա պատերազմից հետո ասել եմ, որ հաջորդն անցնելու են Հայաստանին»,-ասում է ազատամարտիկ Շահե Աճեմյանը։
Աճեմյանի խոսքերով, դարեր առաջ մարդուն հոգեպես ստրկացնելու համար 24 ժամ չէին ծեծում, ստորացնում, այլ կես ժամ ծեծում էին, մարդը մտածում էր ամեն ինչ վերջացավ, մեկ-երկու օր հետո կրկին կես ժամ ծեծում էին՝ ավելի չարչարելով։
«Հիմա մեզ մոտ սա է․ գետը հոսում է, մենք նայում ենք։ Մեկ էլ նորից կրակոց է լինում, ոնց որ չարչարես մարդուն, թողնես 23 ժամ հանգիստ ու նորից չարչարես։ Սովորում ես դրան ու աստիճանաբար ստրկացման է տանում, մեծ պլանն էլ շարունակվում է»,-ասում է Աճեմյանը, հավելելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարը ուղղակի Հայաստանին թելադրում է, ասելով, թե «հայերը խելքները գլուխները պետք է հավաքեն, հասկանան, որ իրենց բոլոր հարևանների հետ հարցերը պետք է լուծեն, հատկապես Ադրբեջանի հետ, իսկ եթե հայերը չհասկացան ու գնացին պատերազմի, վատ կլինի իրենց համար»։
Աճեմյանի խոսքերով, Հայաստանի Հանրապետություն չի մնացել, Նիկոլի Հանրապետություն է դարձել երկիրը, բանակը դարձել է «խամաճիկություն»։
«Միշտ ասել եմ, այսպես որ գնաց, բանակը մի օր կբարկանա ու հեղաշրջում կանի, այդ էլ չեղավ, բայց դեռ հույս ունեմ, որ մի օր կգտնվեն զինվորական սպաներ՝ նախկին, թե պահեստային, ու զինվորական հեղաշրջման մեթոդով կամ ձևով մեզ այս իրավիճակից դուրս կհանեն»,-ասում է Աճեմյանը։
Խոսելով հասարակության մասին՝ բանախոսն ասում է, որ հասարակությունն անտարբեր չէ, պարզապես կայծ տվող չկա, որ առողջ տարրերը բռնկվեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ