Սուրեն Պապիկյանը չորս օր կհանգստանա
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սուրեն Պապիկյանն արձակուրդ կգնա։ Որոշումը ստորագրվել է երեկ՝ հուլիսի 26-ին։ Կառավարության էջում հրպարակված որոշման համաձայն՝
1.Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 27-30-ը ներառյալ:
2. Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան