Հրաձգային ամբողջ վաշտին՝ հետմահու
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:
«Հուլիսի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամկազմի ներկայացուցիչները։ Պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է ԶՈՒ գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը»,-նշված է հաղորդագրությունում։
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է
«Ցավալի իրողություն.
3-րդ պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների..
73 հոգի..մի ամբողջ վաշտ..զինվորներ, սպաներ, մոբ..
Հավերժ փառք..»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան