Կուբացի վեց գեներալների խորհրդավոր մահը
Վեց բարձրաստիճան զինվորականներ, որոնք վերջին տասն օրվա ընթացքում խորհրդավոր կերպով մահացել են Կուբայում, հնարավոր է, որ մահացել են COVID-19- ից կամ իրենց տարիքի պատճառով առաջացած այլ հիվանդություններից: Այս տարբերակն առաջ է քաշել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լատինական Ամերիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական Նիկոլայ Կալաշնիկովը՝ Lenta.ru-ին տված հարցազրույցում:
Կալաշնիկովը նշել է, որ Կուբայում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել ՝ COVID-19-ով հիվանդացության աճի հետ կապված: Զnբոսաշրջային կենտրոններն ու հյուրանոցները, որոնք նախկինում օգտագործում էին օտարերկրյա ճանապարհորդները,վերածվել են ժամանակավոր հիվանդանոցների: Բացի այդ, Կուբայում կան դեղամիջոցների հետ կապված խնդիրներ. Դրանց արտադրության համար երկիրը ներմուծում է որոշ բաղադրիչներ, սակայն ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով գործընթացը դժվարանում է: Ֆինանսների պակաս կա նաև արտադրական կարողությունները մեծացնելու համար:
Նշենք,որ վեց գեներալի առեղծվածային մահվան մասին հայտնի դարձավ ավելի վաղ ՝ հուլիսի 29-ին:
Վերջին մահացածը Հիլբերտո Անտոնիո Կարդերո Սանչեսն էր, որը 1957 թվականին միացել է Ֆիդել Կաստրոյի ապստամբ բանակին և հեղափոխությունից հետո ծառայել Կուբայի զինված ուժերում: Բոլոր զինվորականների մահվան պատճառները չեն նշվում, սակայն ԶԼՄ-ները և փորձագետները ենթադրում են, որ նրանք բոլորը կարող էին վարակված լինել կորոնավիրուսով՝ հուլիսի 11-ին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո: Կուբայի կառավարությունը չի մեկնաբանում գեներալների մահվան հանգամանքները:
Հարակից հրապարակումներ`
- Կուբայի նախագահը հայտարարել է անկարգությունների հետևանքով մեծ թվով տուժածների մասին
- Կուբացի-ամերիկացիները միանում են Կուբայում ընթացող բողոքի ալիքին
- Կուբայում խոսել են ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության ռիսկի մասին
- Կուբայում տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական ցույցեր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան