Իրավունք 11:36 30/07/2021 Հայաստան

Առերևույթ չարաշահումներ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

Դատախազությունից հայտնում էին, որ առերևույթ չարաշահումները վերաբերում են ընկերության պաշտոնատար անձանց կողմից պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելով, թվով 45 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու պայմաններում, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, սահմանված չափորոշիչների խախտմամբ 2018թ.-ի ընթացքում ընկերության մեկ բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 30%-ի չափով չկատարելուն, սակայն համապատասխան փաստաթղթերում կատարված լինելու վերաբերյալ առերևույթ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ընկերության կողմից «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով պետական պատվերի շրջանակում փաստացի կատարված աշխատանքների ծավալները ոչ ճիշտ արտացոլելուն և 2018թ.-ի ընթացքում անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունները «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով ներկայացնելուն:

Բացի այդ, հնարավոր չարաշահումները վերաբերում են նաև 2018թ.-ի ընթացքում «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով հաշվետվություններով ավելի կատարողական ներկայացնելուն, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով՝ իմունոգլոբուլինի պակասորդի, կրիտիկական վիճակի բացակայության պայմաններում առևտրային ընկերությունից ակնհայտ բարձր գնով մարդու հակառեզուս իմունոգլոբուլինի դեղաբաժիններ անհիմն ձեռք բերելուն, ինչպես նաև ընկերության սեռոլոգիական բաժանմունքում դոնորական արյան վարակային անվտանգության ապահովման համար իրականացվող հետազոտությունների համար հաշվարկված ծախսերի կառուցվածքում՝ (ինքնարժեքում) գների ավելի հաշվարկ իրականացնելուն:

Վերոնշյալ ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում: 
Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր այս գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՊՎԾ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:34
Նյու Յորքում մեկնարկել են Լավրովի և Կիպրոսի նախագահի բանակցությունները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում հանդիպում է անցկացնում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ախալքալաքում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար կտեղադրվի
Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի՝ նվիրված անմահ հերոսների...
Աղբյուր` Panorama.am
20:26
Լուկաշենկոն մասնավոր այցով գտնվում է Սոչիում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնավոր այցով գտնվում է Սոչիում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
20:24
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Սեպտեմբերի 24-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. կան ծխացող օջախներ։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ամերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ
Ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կոտորած և...
Աղբյուր` Panorama.am
20:11
Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նախաձեռնություններին․ Ջոն Գալագեր
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
20:08
«Ոսկե ծիրանի» հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների,...
Աղբյուր` Panorama.am
20:02
«Ուսուցչի օրվա» առթիվ կպարգևատրվեն լավագույն մանկավարժները
ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել կատարել բյուջեի վերաբաշխում՝ «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ․ ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թբիլիսիի քաղաքապետը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահին խուլիգան է անվանել
«Զարմանալու կարիք չկա, Նիկա Մելիան սովորական խուլիգան է». այսպես է մեկնաբանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն` ընդդիմադիր ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Անցկացվել է պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ
Զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 23-ին պահեստազորայինների մասնակցությամբ իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի հրամանը
«Հայաստան» դաշինքը հայտնում է․ ««Հայաստան» խմբակցությունը հաշվի առնելով հանրային արձագանքը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
19:28
Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10-ն աստիճանով
Մայրաքաղաքում սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վ արագությամբ,հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ալեքսանդր Սպենդիարյան-150. «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»
«Եվրոպական ժառանգության օրերի» և միջթանգարանային համագործակցության շրջանակում սեպտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էրդողանն անհրաժեշտ է համարում Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները պետք է լինեն բոլորովին այլ մակարդակի վրա:...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ուռուտը հերթական անգամ մերժեց հանքարդյունաբերությունը․ Օլեգ Դուլգարյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Ուռուտ համայնքում չի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը․ Գագիկ Սուրենյան
Հայաստանում տեղացել է առաջին ձյունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի, համերաշխության և խաղաղության խաղեր էին․ ՄՕԿ նախագահ
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակ է հղել օլիմպիական հանրությանը։ ՀԱՕԿ մասնավորապես ասվում է. «Տոկիոյի օլիմպիական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Սեպտեմբերի 27֊ին Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցուց կմեկնարկի երթ դեպի 44֊օրյա պատերազմի հերոսների պանթեոն
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացնում է․ «Սիրելի համաքաղաքացիներ,44֊օրյա պատերազմի հերոս֊նահատակների ծնողներ,հարազատներ,...
Աղբյուր` Panorama.am
18:38
Լիա Իվանյանի հոգեհանգիստը տեղի կունեա սեպտեմբերի 25-ին
Ինչպես արդեն հայտնել ենք, 65 տարեկանում մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանը։ Նրա հոգեհանգիստը տեղի կունեա սեպտեմբերի 25-ին,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ըստ Փաշինյանի՝ նոր պարեկային ծառայությունում արդեն ի հայտ են եկել որոշ խնդիրներ
Վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
Ազգային ժողովը 63 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»...
Աղբյուր` Panorama.am
18:18
Մահացել է Համլետ Գասպարյանը
Հանրապետության նախագահի աշխատակազմը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել է Հանրապետության նախագահի խորհրդական,...
Աղբյուր` Panorama.am
18:05
Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան
«Երբ տևական ժամանակ թշնամի երկրից եկող ազդակներին՝ ոչ «դրական» ազդակներին, քանի որ գործող իշխանական խունտան թշնամու միայն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Մարուքյան. Իլհամ Ալիևին պետք է հավասարակշռված, գրագետ, փաստարկված խոսքով իր տեղը դնել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է. «Դիտեցի Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մոնիկա Բելուչին խաղացել է Աթենքի թատրոնի բեմում
Աթենքի «Հերոդես Ատտիկոսի Օդեոն» թատրոնում ցուցադրվել է ֆրանսիացի ռեժիսոր Թոմ Վոլֆի «Մարիա Կալաս. Նամակներ և հուշեր»...
Աղբյուր` Panorama.am
17:45
6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ
Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ -ի Երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:36
Տաշքենդում ծեծի են ենթարկել ութամյա ռուս տղայի
Տաշքենդում ութամյա տղային ծեծել են երեք հասակակիցներ՝ կռվի ժամանակ բղավելով «Ուռուս» բառը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ RT...
Աղբյուր` Panorama.am
17:28
Կարծես Փաշինյանն ուներ որոշում՝ համաձայնվել պատերազմը կանգնեցնել այն պահին, երբ ընկած կլիներ Շուշին. Ղազինյան
«Երեք անգամ փորձ է արվել կանգնեցնել պատերազմը  և երեք անգամն էլ հայկական կողմը մերժել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ասիական Զարգացման Բանկի կանխատեսումները՝ Հայաստանի վերաբերյալ
2021 թվականի Ասիական զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) առաջատար տնտեսական հրապարակման թարմացման համաձայն՝ այս տարի ԱԶԲ-ը կանխատեսում է 7.1% աճ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}