Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Սառա Անջարգոլյանին ազատել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-ասված է կառավարության էջում հրապարակված որոշման մեջ։
Նշենք, որ որոշումը ստորագրվել է այսօր։
Սառա Անջարգոլյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար էր 2019-ի հունիսի 19-ից։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ