Երևանի պատվիրած 211 ավտոբուսներն ուղևորվել են նավահանգիստ
Երևանի քաղաքապետարանի պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ։
Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացնում է , որ դրանք Շանհայից նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան:
Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:
Մարությանի խոսքով, ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին